- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 20 minutes
Պահքային կարկանդակներ կաղամբով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար Աղն ու բուսայուղը խառնում ենք, ավելացնում ենք ջուրն ու մաս-մաս ալյուրը։
- Խմորը ծածկում ենք սրբիչով ու 20-25 րոպե թողնում ենք։
- Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը, որի համար մանր կտրատած սոխը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա։
- Այնուհետև ավելացնում ենք թթու կաղամբն ու շարունակում ենք տապակել մինչև ոսկեգույն դառնա։
- Խմորը բաժանում ենք 14-15 մասի, որոնցից յուրաքանչյուրն ուղղանկյունաձև բացում ենք։
6. Միջուկը դնում ենք խմորի ծայրին, ապա եզրերը ծալում ենք ու ռուլետանման փաթաթում։
7. Եթե Պահքի մեջ չեք, ապա կարկանդակները կարող եք պատել ձվի դեղնուցով, իսկ հետո դնել յուղաթղթապատ ձևամանի մեջ։
8. Թխում ենք 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պահքային բազմաթիվ բաղադրատոմսերի կարող եք ծանոթանալ այստեղ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
պահքային կերակրում չի կարող ձու օգտագործվել
Սիրելի Քրիստինե, շնորհակալ ենք ուշադրության համար։ Պահք պահողները վստահաբար գիտեն, որ ձուն արգելված է Պահքի ժամանակ։ Սակայն այս կարկանդակները կարող են պատրաստել նաև նրանք, ովքեր Պահքի մեջ չեն և կարող են օգտագործել ձու։ ։)
Հարգելի շեֆ խոհարար, ես շատ եմ վստահում Ձեր բաղադրատոմսերին, շատ բաներ եմ փորձել, համեղ է ստացվել, հիմա խնդրում եմ ինձ ԱՍ բաղադրատոմսեր առաջարկել, ինչ ել լինի, աղցան, բլիթներ, հյութեր և այլն։
Հարգելի Արմանուշ, անչափ շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ Մեր կայքում կան տարբեր բաժիններ՝ բազմաթիվ բաղադրատոմսերով։ Կարող եք օգտվել և զարմացնել ընտանիքի անդամներին։ Եթե օգնության կարիք ունենաք, ապա անպայման գրեք մեզ։ 🙂
Inch pahq es hamexutyunerin nayelov?el ov dra masin kmtaci hamenayn deps voch es)