- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 10 minutes
Պահքային «Մադլեն»
Բաղադրիչներ
- ալյուր - 330 գր
- ջուր - 250 մլ
- բուսայուղ - 100 մլ
- շաքարավազ - 100 գր
- սոդա - 1 թ/գ
- քացախ խնձորի - 1 ճ/գ
- կիտրոն - 1 հատ
- մեղր - 2 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- շաքարի փոշի - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Տաք ջրով լի բաժակի մեջ լցնում ենք շաքարավազը, ապա ավելացնում ենք 1 պտղունց աղն ու մեղրը։
- Սոդան լցնում ենք քացախի մեջ ու ավելացնում ստացված զանգվածին։
- Կիտրոնի կեղևն անցկացնում ենք քերիչով ու լցնում խմորի մեջ։
- Ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք՝ ստանալով պինդ, բայց ծորացող խմոր, որը ծածկում ենք սրբիչով ու 30 րոպե թողնում, որ հանգստանա։
- Ապա խմորը լցնում ենք ֆորմաների մեջ ու թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ստացվում են վարդագույն թխվածքաբլիթներ։
Այս չափաբաժնից ստացվում է 24 թխվածքաբլիթ։ Վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու վայելում սուրճի կամ թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: