- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Պահքային “Նապոլեոն”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր գազավորված - 200 մլ
- բուսայուղ - 200 մլ
- աղ - 0,5 թ/գդ
- ալյուր - 200 մլ)
- Կրեմի համար՝
- նուշ - 120 գր
- ջուր - 1 լ
- սպիտակաձավար - 1 բաժակ
- կիտրոն - 2 թ/գդ (կեղև)
- վանիլին - 2 թ/գդ
- եղեգնաշաքար - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Հանքային ջուրը, բուսայուղը, աղը և ալյուրը խառնում ենք իրար և խմոր ենք հունցում։ Խմորը կափարիչով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը ։
- Այնուհետև խմորը 10 հավասար մասերի ենք բաժանում։
- Յուրաքանչյուր մասը բարակ շերտով գրտնակում ենք։ Փափուկ, ճկուն խմոր ենք
ստանում, հաճելի է այդպիսի խմորի հետ աշխատել։
- Յուրաքանչյուր շերտը 2-3 րոպե թխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Ահա այսպիսի շերտեր են ստացվում։
- Այժմ տորթի կրեմն ենք պատրաստում։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 10-15 րոպե հանգիստ թողնում, այնուհետև կեղևազատում ենք։
- Մաքրած նուշը կոմբայնով մանրացնում ենք։
- 1 լ ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք մանրացված նուշը, շաքարավազը, լավ
խառնում ենք և բարակ շիթով և անընդհատ խառնելով ավելացնում ենք սպիտակաձավարը։ Եփում ենք այնքան, մինչև թանձրանա։
- Կրեմը սառեցնում ենք, ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու վանիլինը։
- Կրեմը հարիչով հարում ենք։
- Շերտերը կրեմով պատում ենք (10 շերտից 2-ը պահում ենք փշրանքի համար)։
- Այնուհետև տորթի վրա փշրանք ենք ցանում։ Տորթը մի քանի ժամով սառցախցիկի մեջ
ենք դնում, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ և սառչի։
- Եվ ամեն բան պատրաստ է:
Կարելի է փոխարինել եղեգնաշաքարը սովորական շաքարավազով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
mek@ myusic hamex en
🙂
ԵԹԵ ՈՒՆԵՔ ԳԱԹԱՅԻ ՊԱՀՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ
Մենք ունենք գաթայի բաղադրատոմս, սակայն ցավոք այն պահքային չէ 🙂
Ահա խնդրեմ 🙂
http://www.cooks.am/%D5%A3%D5%A1%D5%A9%D5%A1/
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԵՍ ՊԱՀՔԱՅԻՆ ՍԱՌԵՑՆՈՎԻ ԳԱԹԱ ԵՄ ԿԵՐԵԼ ՎՐԱՆ ՁՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՇԱՔԱՐԱՋՈՒՐ ԷՐ ՔՍԱԾ ՄՏԱԾԵՑԻ ԿԱՐՈՂԱ ԴՈՒՔ ԻՄԱՆԱՅԻՔ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
Մենք անպայման հաշվի կառնենք Ձեր ցանկությունը և հետագայում գուցե տեղադրենք այդ բաղադրատոմսը 🙂
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Shat knereq, spitakadzavar@ vorn e? ?
Սպիտակաձավարը դա` Манная крупа 🙂
esel kcankanai ayd bagadratomse es kerelem klor arevelyan blit shat nurb isk vran qerac nush idep pahqayin ete hnaravor e aypisi bagadratomser shnorhakalutyn naxapes
Մենք հաշվի կառնենք Ձեր ցանկությունը 🙂