- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Պահքային շոկոլադե թխվածք
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 180 գր
- ալյուր - 100 գր
- շաքարավազ - 200 գր
- բուսայուղ - 100 գր
- կակաոյի փոշի - 25 գր
- ջուր - 250 մլ
- վանիլային շաքար - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- սուրճ լուծվող - 1 թ/գ
- աղ - 0,5 թ/գ
- Ջնարակի համար՝
- կակաո - 3 ճ/գ
- շաքարավազ - 3 ճ/գ
- բուսայուղ - 1 ճ/գ
- Ինչպես նաև՝
- բալ - 200 գր
- չիր սալորի - 60 գր
- ընկույզ - 60 գր
Քայլերի հաջորդականություն
- Մանրաձավարն ու շաքարավազը լցնում ենք տարայի մեջ ու ծածկում ենք 250 մլ տաք ջրով։ Այդպես թողնում ենք 15-30 րոպե, որպեսզի մանրաձավարն ուռչի, իսկ շաքարավազը լուծվի։
- Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, վանիլային շաքարը, աղն ու խառնում ենք։
- Լուծվող սուրճը լցնում ենք 2 թ/գ տաք ջրի մեջ։ Սուրճը ցանկության դեպքում կարող եք չօգտագործել։ Սուրճը լցնում ենք ստացված զանգվածի մեջ։ Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը լցնում ենք առանձին տարայի մեջ, խառնում ենք ու ավելացնում մյուս զանգվածին։
- Սառեցրած բալը, խոշոր կտրատած ընկույզն ու սալորաչիրն ավելացնում ենք խմորային զանգվածին ու խառնում։
- Ձևամանը պատում ենք բուսայուղով, պատում ենք մանրաձավարով, լցնում ենք խմորն ու հավասարապես տարածում։
- Թխում ենք 30-50 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում, որ սառչի։
- Դնում ենք մատուցվող ափսեի մեջ ու պատում պահքի համար նախատեսված գլազուրով, որը կարող եք պատրաստել այս բաղադրատոմսով։ Զարդարում ենք ընկուզեղենով ու թողնում, որ հանգստանա, որպեսզի կտրելու ժամանակ չփշրվի։
Սա թխվածքի շատ հարմար տարբերակ է Պահքի մեջ գտնվողների համար։ Շոկոլադե գլազուրը, հյութալի բալը, սալորաչիրն ու խրթխրթան ընկույզը լրացնում են թխվածքի համը։ Կարելի է վայելել մեկ բաժակ տաք թեյի կամ սուրճի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez zatiki torteri baxadratomser uneq.naxapes shat mersi
Բարև Ձեզ, սիրելի Մարիամ։ Սուրբ Զատիկի բոլոր բաղադրատոմսերին՝ թխվածքներին, ուտեստներին, խորտիկներին և այլն, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/?sfid=31372&_sft_category=%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80&sf_paged=5