- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Պաղպաղակ ՛՛Դեղձով պարֆե՛՛
Բաղադրիչներ
- դեղձ - 850 մլ (պահածոյացված)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- շաքարավազ - 100 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Մատուցման համար՝
- կարագ - 50 գր
- թխվածքաբլիթ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Դեղձը բլենդերով խյուսի ենք վերածում (դեղձից մի քանի կտոր պահում ենք ձևավորման համար):
- Այնուհետև խյուսը լցնում ենք մանր անցքերով քամիչի մեջ և տրորում: Ձվի դեղնուցները, շաքարավազը, վանիլինը և մոտ 5 ճ/գդ դեղձով խյուսը լավ հարում ենք մինչև զանգվածը զգալիորեն բարձրանա և սպիտակի:
- Այնուհետև դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով մոտ 7-10 րոպե եփում: Զանգվածը մի քիչ թանձրանում է, իսկ դեղնուցները պաստերացվում են:
- Կրակից վերցնում ենք և ամբողջությամբ սառեցնում: Այնուհետև ավելացնում ենք մնացած դեղձով խյուսը և խառնում:
- Սերուցքը հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք:
- Վրան ավելացնում ենք դեղնուցներով և դեղձով զանգվածը:
- Զգուշորեն վերից վար շարժումներով խառնում ենք մինչև համասեռ, նուրբ, օդեղեն և կրեմային զանգված ստանանք: Այնուհետև խառնուրդը 2-3 ժամով տեղափոխում ենք սառցարան:
Սառցարանից հանում ենք և թիակով կամ պատառաքաղով փխրեցնում:
- Ստացված փափուկ պաղպաղակը սիլիկոնե ձևամանների մեջ ենք լցնում և տեղափոխում սառցարան՝ մինչև ամբողջությամբ պնդանա (եթե սիլիկոնե ձևամաններ չկան, ապա կարող եք զանգվածը լցնել մեծ ամանի մեջ, իսկ սառելուց հետո գդալով լցնել պաղպաղակի ամանների մեջ):
- Թխվածքաբլիթները բլենդերում փշրանքի ենք վերածում: Լցնում ենք հալեցրած կարագը և կրկին բլենդերով հարում:
- Պաղպաղակը ձևամանից շրջում ենք մատուցվող ամանի մեջ և կողքը լցնում թխվածքաբլիթների փշրանքը: 5-7 րոպե սպասում ենք, որպեսզի պաղպաղակը թեթևակի հալչի, և համերը խառնվեն: Կարող ենք մատուցել:
Ստացանք 10-12 պաղպաղակ: Ի դեպ, այսպիսի պաղպաղակ կարելի է մատուցել մանրացված նուշի կամ դեղձի կտորների հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: