Պաղպաղակ ելակի սոուսով
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- կաթ - 150 մլ
- շաքարավազ - 75 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- ռեհան - 10 գր
- կիտրոն - 1 հատ
- Սոուսի համար՝
- ելակ - 300 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ռեհանի տերևները թեթևակի ճզմում ու (10 գր ռեհանը կազմում է մոտ 2-3 ճյուղ) լցնում ենք ոչ շատ մեծ կաթսայի մեջ։ Ավելացնում ենք կիտրոնի կեղևը, կաթը, ապա դնում ենք կրակին ու հասցնում եռման աստիճանի։
- Ձվի դեղնուցներին ավելացնում ենք շաքարավազն ու խառնում ենք։
Այնուհետև ավելացնում ենք տաք կաթն ու ակտիվորեն խառնում ենք։ - Ստացված զանգվածն անցկացնում ենք քամիչով, ապա դնում ենք թույլ կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում մինչև պնդանա։ Պատրաստ լինելուց հետո կրեմը թողնում ենք, որ սառչի։
- Սերուցքը հարում ենք, ավելացնում ենք կրեմն ու շարունակում ենք հարել։ 3-4 ժամ պահում ենք սառցախցիկում։ Ցանկալի է այդ ընթացքում գոնե մեկ անգամ խառնել։
- Պատրաստում ենք ելակի սոուսը, որի համար ելակը բլենդերով հարում ենք, ավելացնում ենք շաքարի փոշի ըստ ճաշակի, որից հետո անցկացնում ենք քամիչով։
- Ելակի սոուսը լցնում ենք պաղպաղակի համար նախատեսված բաժակների մեջ, դնում ենք պաղպաղակի գնդիկն ու մատուցում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: