- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Պաղպաղակ տորթ “Տիրամիսու”
Բաղադրիչներ
- ելակ - 500գր
- կիվի - 6 հատ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 100գր
- շաքարի փոշի - 25գր
- ալյուր - 90գր
- պաղպաղակ վանիլային - 350գր
- օսլա (крахмал) - 15գր
- վանիլին - 1թ/գդ
- հյութ կիտրոնի - 1/8թ/գդ
- աղ - 1պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնում ենք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Դեղնուցին ավելացնում ենք 25գր շաքարավազ և հարում մինչև սպիտակելն ու ծավալով մեծանալը, ապա առանձին հարում ենք սպիտակուցը մնացած շաքարավազի հետ մինչև առաջանա փրփուր:
- Հարած դեղնուցին ավելացնում ենք ալյուրը , օսլան, վանիլինը, կիտրոնի հյութը, աղը և հունցում խմոր, ապա զգուշորեն ավելացնում ենք հարած սպիտակուցն ու խառնում, որպեսզի ստանանք նուրբ խմոր թխվածքաբլիթների համար: Խոհարարական պարկի միջոցով ստացված խմորը ուղղանկյունիների տեսքով դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա ու վրան շաղ տալիս շաքարի փոշի: Ապա դնում ջեռոց 10-15 րոպե 180 աստիճանում: Երբ թխվածքաբլիթները բարձրանում են, իջացնում ենք ջերմաստիճանը մինչև 140 աստիճան և թխում ևս 10 րոպե:
- Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք տապակից տաք վիճակում:
- Բաժանում ենք թխվածքաբլիթները երկու մասի և շարում ձևամանի մեջ շրջանաձև և վրան ավելացնում ենք հալված պաղպաղակի կեսը:
- Ելակն ու կիվին կտրատում ենք և ավելացնում պաղպաղակի վրա:
- Ապա վրան դնում ենք թխվածքաբլիթների երկրորդ շերտը:
- Վրան ավելացնում ենք մնացած պաղպաղակը ու հավասարեցնում: Փակում ենք ցելոֆանով և դնում սառցախցիկ:
- Եվ ահա, մեր համեղ տորթը պատրաստ է:
Մատուցելուց առաջ հանում ենք պաղպաղակ տորթ “Տիրամիսու”-ն ձևամանից և վրան շարում կտրատված կիվին ու ելակը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hrashk porcek 4ek poshmani shat hamov e bari axorjak kerek 4ek poshmani
Շատ շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար: Ուրախ ենք, որ Ձեզ կորողացել ենք գոհացնել 🙂