- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
Պաննա-կոտտա ելակի սոուսով
Բաղադրիչներ
- սերուցք (33% յուղ.) - 400 մլ
- կաթ - 100 մլ
- շաքարավազ - 100 գր
- վանիլային շաքար - 10 գր
- ժելատին - 10 գր
- Սոուսի համար՝
- ելակ - 200 գր
- շաքարավազ - 4 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը լցնում ենք 5 ճ/գ ջրի մեջ և 10 րոպե թողնում ենք։
- Սերուցքն ու կաթը հասցնում ենք եռման աստիճանի, սակայն չենք եռացնում։ Կրակը մարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլային շաքարավազը և լավ խառնում ենք։
Ավելացնում ենք ժելատինը։
- Խառնում ենք այնքան, մինչև ժելատինը լավ լուծվի։
- Ստացված զանգվածը թողնում ենք, որ սառչի, ապա խառնում ու լցնում ենք մատուցվող բաժակների մեջ և 2-3 ժամ պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք ելակով սոուսը, որի համար ելակն ու շաքարավազը բլենդերով հարում ենք։
- Սոուսը լցնում ենք արդեն լավ սառած պաննա-կոտտայի վրա, ձևավորում ենք ելակի կտորով ու մատուցում ենք։
- Գունեղ ու նրբահամ պաննա-կոտտան պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: