- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 30-35 minutes
Պաննա-կոտտա
Բաղադրիչներ
- Սպիտակ շերտի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 մլ
- կաթ - 200 մլ (3.5 տոկոս յուղայնությամբ)
- ժելատին - 10 գր
- շաքարավազ - 1ճ/գդ
- խտացրած կաթ - 1ճ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Շոկոլադային շերտի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- շաքարավազ - 1.5 ճ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ (22 տոկոս յուղայնությամբ)
- կաթ - 150 մլ
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սպիտակ շերտը: 100 մլ կաթը լցնում ենք ժելատինի վրա և վերջինս լուծում ենք: Մնացած կաթը 200 մլ սերուցքի հետ խառնում ենք և դնում թույլ կրակին, անընդհատ խառնելով, ավելացնում խտացրած կաթն ու շաքարավազը (շաքարավազի քանակությունը՝ ըստ ճաշակի կարգավորում ենք):
- Եթե զանգվածն արդեն գոլ է, ապա ավելացնում ենք կաթի մեջ լուծած ժելատինն ու աընդհատ խառնելով հասցնում 70-80 աստիճանի, բայց չենք եռացնում: Կրակից վերցնում ենք, ավելացնում ենք վանիլինը, թողնում ենք զանգվածը գոլանա և լցնում գավաթների մեջ:
Գավաթները թեք ենք դնում. թեքության համար հարմար տուփ ենք վերցնում և հուսալիության համար ինքնակպչուն ժապավենով ամրացնում: Սառելուց հետո 3-4 ժամով դնում ենք սառնարանը:
- Նույն կերպ պատրաստում ենք նաև շոկոլադե շերտը: 10 գր ժելատինը լուծում ենք 100 մլ կաթի մեջ: 150 մլ սերուցքը խառնում ենք 50 մլ կաթի հետ և դնում կրակին: Ավելացնում ենք շաքարավազն ու կտրատած շոկոլադը: Այնքան են խառնում, մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի:
- Այնուհետև ավելացնում ենք կաթում լուծած ժելատինն ու աընդհատ խառնելով հասցնում 70-80 աստիճանի, բայց չենք եռացնում: Կրակից վերցնում ենք, թողնում ենք գոլանա և լցնում գավաթների մեջ՝ երկրորդ շերտով:
- Գավաթները կրկին մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան, բայց այս անգամ առանց թեքելու:
Այսպիսով, շատ համեղ պաննա-կոտտա , որը կարող եք անանուխի թերթիկներով ձևավորել և Ձեր սիրելիի հետ վայելել այս հրաշալի իտալական աղանդերը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: