- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 5 minutes
Պանրային խորտիկ-տորթ
Բաղադրիչներ
- հաց սև - 3 կտոր
- պանիր - 100 գր(այծի)
- պանիր հոլանդական - 12 շերտ
- ձուկ - 150 գր(քիչ աղ դրած սաղմոն)
- տաքդեղ կարմիր - 1/2 հատ
- վարունգ - 1/2 հատ
- մայոնեզ - 100 մլ
- մաղադանոս - 1/3 կապ
- սխտոր - 1 պճեղ
- ձու - 2 հատ(խաշած սպիտակուց)
Քայլերի հաջորդականություն
- Վարունգը կտրատում ենք երկար, բարակ շերտերով։ Սոուսի համար խառնում ենք մայոնեզը, բլենդերում մանրացրած մաղադանոսը և ճզմած սխտորը։
Խոր ուղղանկյունաձև ամանը ծածկում ենք սննդային թաղանթով։ Հոլանդական պանրի շերտերը շարում ենք ձևամանի տակը և կողքերը։
Սև հացի(հացը ավելի լավ է կտրել, երբ այն թեթևակի չորացել է) կտորը թաթախում ենք սոուսի մեջ և դնում պանրի շերտի վրա։
Այնուհետև շարում ենք ձուկը։
Ձկան շերտի վրայից սոուս ենք քսում և վրայից դնում հոլանդական պանրի շերտը:
- Կրկին պատում ենք սոուսի շերտով և վրայից դնում ձողիկների տեսքով բարակ կտրատած տաքդեղը։ Հաջորդը այծի պանիրն է (կամ բրինզա), որը դնելուց հետո պետք է կրկին սոուսով պատենք։
Այնուհետև դնում ենք սև հացի շերտը`պատված սոուսով, քերիչով անցկացրած խաշած ձվի սպիտակուցը։ Եվս մեկ անգամ դնում ենք սև հացի շերտը, ձուկը և հոլանդական պանիրը։ Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ և 1 ժամով տեղափոխում սառնարանը։
- Պատրաստի խորտիկը հանում ենք ձևամանից և ըստ ճաշակի ձևավորում։ Տորթը կտրում ենք սուր դանակով։
Այս գեղեցիկ և համեղ տորթը կզարդարի ցանկացած ամանորյա սեղան։
Եթե նման տորթերի սիրահար եք, ապա առաջարկում ենք պատրաստել նաև մսով խորտիկ-տորթը կամ ձկան ֆիլեով խորտիկ-տորթը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat law baxadratomser hargeli cooks.am karox eq axzanneri baxadratomser texadrel .naxapes shnorhakalutyun☺
Նելլի ջան այցելեք մեր աղցաններ բաժինը:
http://www.cooks.am/category/%D5%A1%D5%B2%D6%81%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/
Այստեղ կան շատ հետաքրքիր աղցաններ, որոնք մշտապես ավելանալու են 🙂