

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 25 minutes
Պանրային ձողիկներ ապուրի համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8:
Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով (եթե անալի կամ քիչ կծու այլ պանիր վերցնեք, ապա աղի քանակը պետք է ավելացնել) և ավելացնում փափկեցրած կարագը:
- Ավելացնում ենք ալյուրը, կաթը, փխրեցուցիչն ու աղը և արագ խմոր հունցում։
- Խմորը գնդում ենք և 30 րոպեով դնում սառնարանը։
- Սառած խմորը գրտնակում ենք 5 մմ հաստությամբ, այնուհետև կտրատում 2 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ։ Կտորները փաթաթում ենք փայտիկի կամ մատիտի վրա և զգուշորեն հանում։
- Խմորը տեղափոխում ենք յուղաթղթապատ տապակի մեջ ու դնում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը։
- Թխում ենք մոտ 15 րոպե, մինչ ստանացվի ոսկեգույն երանգ։
Ի դեպ, պանրային ձողիկներ կարող եք մատուցել ցանկացած խյուս-ապուրների հետ: Այն կարող եք օգտագործել նաև որպես հացի այլընտրանքային տարբերակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: