Պանրային ֆոնդյու
Բաղադրիչներ
- պանիր պինդ - 400 գր
- պանիր պարմեզան - 200 գր
- պանիր ռոկֆոր - 50 գր
- կաթ - 100 գր
- կարագ - 60 – 70 գր
- համեմունք - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պինդ պանիրները («Պրեզիդենտ» ապրանքանիշի «Մաազդամ» ու «Էդամ» տեսակի պինդ պանիրներից յուրքանչյուրից վերցնում ենք 200 գր) խոշոր քերիչով անցկացնում ենք, իսկ պարմեզանն անցկացնում ենք մանր քերիչով: Պանրի բոլոր տեսակները խառնում ենք, ավելացնում ենք կաթը (100 գր) այնքան, որպեսզի չծածկի պանրային զանգվածը:
- Ստացված զանգվածը մոտ 1 ժամ թողնում ենք, որ հանգստանա սենյակային պայմաններում:
- Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառներով հասցնում ենք եռման աստիճանի։ Սակայն կարևոր է, որ զանգվածը չեռա։
- Երբ զանգվածը լավ տաքանում է, ավելացնում ենք նաև կարագը, այնուհետև` խոշոր քերիչով անցկացրած ռոկֆոր պանիրը: Պանրային ֆոնդյու կարելի է պատրաստել նաև առանց Ռոկֆորի, սակայն այն խիստ ցանկալի է, քանի որ անմոռանալի համ և բույր է հաղորդում ֆոնդյուին։
- Երբ զանգվածը միասեռ է դառնում, հանում ենք կրակից։
- Համեմունքներն ավելացնում ենք ըստ ճաշակի: Այստեղ օգտագործել ենք պապրիկա, սակայն տեղին կլինեն նաև քարրին, խմելի-սունելին, կամ օրեգանոն։
- Մատուցում ենք ցանկացած հարմարավետ մատուցամանով կտրատած խնձորի, տանձի, լոլիկի, բրոկոլիի, հացի (նախընտրելի է սև հաց) հետ: Վայելում ենք տաք վիճակում:
Ինչի՞ հետ մատուցել պանրային ֆոնդյուն
Եթե ցանկանում ենք պատրաստել պանրային ֆոնդյու, ապա կարևոր է հասկանալ, թե ինչի հետ ենք այն մատուցելու։ Առհասարակ, պանրի հետ ընդունված է մատուցել ինչպես միրգ և բանջարեղեն, այնպես էլ տարբեր տեսակի ընկուզեղեն և հացի տեսականի։
Այս դեպքում, պանրային ֆոնդյուի այս տարբերակի հետ ճիշտ համային համադրություն կարող են կազմել տանձը, ելակը, լոլիկը և սև հացը։ Դրանք պետք է թաթախել ֆոնդյուի մեջ և ուտել։
Կարևոր է ամեն ինչ կտրատել հարմար չափով։ Եթե բացակայում են թաթախելու համար նախատեսված հատուկ երկար պատառաքաղները, ապա կարելի է դրանք փոխարինել փայտե ձողերով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: