

- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Պանրե տաշեղներ
Բաղադրիչներ
- պանիր - 280 գր
- ալյուր ցորենի - 140 գր
- ձու - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Խոշոր տաշեղներով քերում ենք պանիրը:
- Ավելացնում ենք ձուն ու ալյուրը, մանրակրկիտ կերպով խառնում ենք` քերելով պանիրը: Պետք է ստացվի փոքր-ինչ կպչուն խմոր:
- Ալյուր ենք սփռում տախտակին և 8-10մմ հաստությամբ շերտ բացում: Կտրտում ենք շերտիկների: Խոր կաթսայում տաքացնում ենք ռաֆինացված բուսական յուղը: Եթե ջերմաչափ կա` հալածոյի ջերմաստիճանը պետք է լինի 170-175 աստիճան: Տաշեղը տապակում ենք յուղի մեջ` մինչև ոսկեգույն-դարչնագույն դառնալը:Մատուցում ենք տաք վիճակում:
Պանրե տաշեղները կարելի է վայելել թե՛ տաք, թե սառը վիճակում՝ որևէ համեղ սոուսով և գարեջրով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, հնարավոր է պատրաստել ջեռոցում?
Շատ հավանեցի այս բաղադրատոմսը