- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 10 minutes
Պանրով և ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- պանիր - 100 գր
- ձու - 2 հատ
- սխտոր - 1 պճեղ
- մայոնեզ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Գեղեցիկ, համեղ և հետաքրքիր աղցան:
Ձվերը եռացնում ենք և մոտ 10 րոպե խաշում, այնուհետև հոսող ջրի տակ սառեցնում:
- Ծովախեցգետնի ձողիկները մանր քերիչով անցկացնում ենք, իսկ 1 ձողիկը կարող ենք թողնել ձևավորման համար:
- Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով:
- Ձվերն անցկացնում ենք մանր քերիչով:
- Պանիրը, ձուն և ծովախեցգետնի ձողիկների կեսը լցնում ենք աղցանի համար նախատեսված ամանի մեջ:
- Ավելացնում ենք 2-3 ճ/գդ մայոնեզն ու ճզմած սխտորը: Խառնում ենք մինչ կստանանք միասեռ զագված: Ստացված զանգվածով ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում և դրանք թաթախում ենք մնացած ծովախեցգետնի մեջ:
- Արդյունքում 18 հատ գնդիկ ենք ստանում, դնում ենք ամանի մեջ և ըստ ցանկության կանաչիով և ծովախեցգետնի ձողիկներով ձևավորում:
Այսպիսի աղցան կարելի է մատուցել ճաշին կամ ընթրիքին՝ ջեռոցում եփված կարտոֆիլի կամ պաստայի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: