- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Պանրով ավստրիական տորթ ” Գաուդա ”
Բաղադրիչներ
- բիսկվիթի համար`
- ձու - 3 հատ
- կոկոսի քերուկ - 25 գր
- շաքարավազ - 75 գր
- ալյուր - 30 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- աղ - 1 պտղունց
- Սուֆլեի համար`
- պանիր - 75 գր Գաուդա
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շաքարավազ - 75 գր
- ալյուր - 2 ճ/գդ
- ձվի դեղնուց - 4 հատ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- կարագ - 90 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- հյութ կիտրոնի - մի քանի կաթիլ
- շերտերի համար`
- անանաս - պահածոյացված անանասի օղակներ
- շաքարի փոշի - մատուցման համար
Քայլերի հաջորդականություն
- Մեզ անհրաժեշտ է 23 սմ տրամագծով բացվող ձևաման:
Պատրաստում ենք բիսկվիթը: Բոլոր չոր բաղադրիչները՝ օսլան, ալյուրը, կոկոսի քերուկը և աղը խառնում ենք իրար:
Այլ ամանի մեջ ձվերը մոտ 1 րոպե հարում ենք, ավելացնում ենք շաքարավազը և մոտ 7-8 րոպե հարում ենք մինչև թանձր, կրեմանման, փքուն զանգված ստանանք: Այնուհետև զանգվածին ավելացնում ենք չոր բաղադրիչները (աս պահից սկսած հարիչը մի կողմ ենք դնում) և փայտե կամ պլաստիկե թիակով՝ վերից վար շարժումներով, զգուշորեն խառնում: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 ասիճան տաքացրած ջեռոցի մեջ: Ջեռոցն անջատելուց հետո բիսկվիթը 10-15 րոպե թողնում ենք մեջը և հանում:
- Պատրաստում ենք սուֆլեն: Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք: Սերուցքը դնում ենք թույլ կրակի վրա, ավելացնում ենք վանիլինը և թեթևակի տաքացնում ենք:
- Ավելացնում ենք քերած պանիրը և թիակով խառնում ենք մինչև պանիրը լուծվի: Այնուհետև լցնում ենք շաքարավազի կեսն ու 2 ճ/գդ ալյուրը և արագորեն խառնում ենք: Ավելացնում ենք կարագն ու կրակից վերցնում:
- Ձվի դեղնուցները հատ առ հատ լցնում ենք սառած զանգվածի մեջ և հարիչով այնքան ենք հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Ձվի սպիտակուցները մնացած շաքարավազի և կիտրոնահութի հետ հարում ենք՝ մինչև պինդ փրփուր ստանանք: Ձվով և պանրով խառնուրդի մեջ մի քանի գդալ սպիտակուց ենք լցնում և զգուշորեն խառնում, որպեսզի զանգվածը չիջնի, այնուհետև ավելացնում ենք մնացած սպիտակուցներն ու կրկին խառնում ենք: Ջեռոցը տաքացնում ենք մինչև 150 աստիճան և ներքևի հատվածում ջրով կաթսա ենք տեղադրում:
Բացվող ձևամանն ամբողջությամբ յուղաթղթապատում ենք, այնուհետև դնում ենք բիսկվիթը և անանասի օղակները շարում վրան: Լցնում ենք սուֆլեն և ջեռոցի մեջտեղի դարակում 75 րոպե եփում ենք: Կարող ենք 40 րոպե թխել 150 աստիճանում, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել մինչև 140 աստիճան և 35 րոպե այդ ջերմաստիճանում թխել:
- Ջեռոցն անջատում ենք, 20 րոպե բիսկվիթը թողնում ենք ջեռոցոմ, այնուհետև ջեռոցի դուռը բացում և 30 րոպե այդպես թողնում: Ժամանակը լրանալուն պես բիսկվիթը ձևամանով տեղափոխում ենք սառնարանը (գիշերը թողնում ենք այնտեղ): Հաջորդ օրը սառնարանից հանում ենք և ազատում ձևամանից: Տորթը ձևավորում ենք շաքարի փոշով:
Համեղ ու գեղեցիկ պանրով տորթ, որն անպայման Ձեզ դուր կգա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: