- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Պանրով խխունջներ
Բաղադրիչներ
- խմոր հում պիցցայի - 1 հատ
- խոզապուխտ - ըստ ճաշակի
- պանիր - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- կարագ - 100 գր
- մանանեխ - 2 թ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- կակաչի սերմ(мак) - 2 ճ/գդ
- սոուս վուսթերյան - 2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք պիցցայի պատրաստի խմոր կամ պատրաստում ենք ինքներս: Խմորը բացում ենք և վրան շարում խոզապուխտը:
- Վրան շարում ենք պանիրը և գլանաձև փաթաթում:
- Ձևամանին կարագ ենք քսում: Փաթաթած խմորից կտրում ենք 3 սմ հաստութամբ շրջաններ և կիպ շարում ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք սոուսը: Դրա համար կաթսայի մեջ լցնում ենք կարագը, մանանեխը, շաքարավազը կամ մեղրը, կակաչի սերմն ու վուսթերսյան սոուսը: Տաքացնում ենք, լավ խառնում ու լցնում ձևամանում շարած խխունջների վրա: Մեկ ժամ պահում ենք սառնարանում:
- Դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 25 րոպե: Վայելում ենք:
Արագ պատրաստվող ու հետաքրքիր այս նախուտեստը կարելի է պատրաստել թե՛ պանրով ու խոզապուխտով, թե՛ ցանկացած այլ միջուկով, որ կհուշի Ձեր երևակայությունը: Պիցցայի խմորի փոխարեն կարելի է վերցնել նաև շերտախմոր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: