- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 15 minutes
Պանրով կարկանդակ
Բաղադրիչներ
- կաթ - 200մլ
- շաքարավազ - 2թ/գդ
- խմորիչ - 1թ/գդ
- ալյուր - 300գր
- կարագ - 2ճ/գդ
- պանիր հալված - 10 շերտ
- ձվի դեղնուց - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Տաք կաթի մեջ ավելացնում ենք խմորիչը, շաքարավազը և թողնում մինչև պղպջակների առաջանալը:
- Ապա ավելացնում ենք կարագը, մաղված ալյուրը:
- Պատրաստում ենք խմորը, փակում այն սրբիչով և դնում տաք տեղ, որպեսզի բարձրանա:
- Հասունացած խմորը բաժանում ենք 10 հավասար մասերի:
- Գրտնակով հերթով բացում ենք խմորները: Շերտի մի ծայրին դնում ենք պանիրը, իսկ մյուս ծայրերի վրա անում ենք կտրվածքներ:
- Այնուհետև սկսում ենք ռուլետի նման փաթաթել խմորները:
- Կարկանդակները դնում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
- Կարկանդակների վրա քսում ենք հարված դեղնուցը:
- Եփում ենք ջեռոցում 200 աստիճանում 15 րոպե :
Այս պանրով կարկանդակը ավելի համեղ է տաք վիճակում: Այնպես որ, եթե կարկանդակներ են մնացել, ապա ուտելուց առաջ տաքացրեք դրանք միկրոալիքային վառարանում: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Спасибо огромная залатой руки!!!!
🙂 շնորհակալ ենք