- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Պանրով նախուտեստ չիպսերի մեջ
Բաղադրիչներ
- պանիր - 100 գր
- լոլիկ - 300 գր
- սխտոր - 2 պճեղ
- մայոնեզ - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- չիպս
- ձիթապտուղ կանաչ
- ձիթապտուղ սև
Քայլերի հաջորդականություն
- Լոլիկը մանր կտրատում ենք։ Եթե լոլիկը շատ հյութեղ է, անհրաժեշտ է հյութը քամել։
Կանաչին նույնպես մանր կտրատում ենք։
Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով։
- Ավելացնում ենք ճզմած սխտորը։
Այնուհետև ավելացնում ենք մայոնեզ և լավ խառնում։
Պատրաստված զանգվածը դնում ենք չիպսերի վրա։
- Զարդարում ենք կանաչ և սև ձիթապտուղներով։
Պանրով նախուտեստ պատրաստելիս որպեսզի չիպսերը ժամանակից շուտ չխոնավանան, խորհուրդ ենք տալիս միջուկը լցնել անմիջապես մատուցելուց առաջ կամ էլ կարող եք միջուկը լցնել ամանի մեջ, իսկ չիպսերը տեղադրել կողքերը։ Յուրաքանչյուրն իր ցանկությամբ կլցնի միջուկը չիպսի վրա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: