- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Պանրով ու ընկույզով կարկանդակ
Բաղադրիչներ
- խմոր - 250 գր
- պանիր - 100 գր
- ընկույզ - 60 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Առանց խմորիչի խմորը բացում ու ընկույզը լցնում ենք մի կողմի վրա։
- Մի կողմը վրա ենք բերում ու խմորը կրկին բացում ենք։
- Ընկուզային խմորի վրա լցնում ենք քերած պանիրը։
- Մի շերտը վրա ենք բերում, ծայրերն ամրացնում ենք ու չեբուրեկիի տեսք ենք տալիս։
- Դնում ենք ձևամանի մեջ ու պատում ձվի դեղնուցով։
- Թխում ենք 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո կտրատում ենք ու մատուցում չոր գինու հետ։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ ի՞նչ խմոր է՝ դրոժո՞վ, շերտավո՞ր թե՞ սովորական պիրոգի։
Ձեզ ենք հարցնում, քնա՞ծ եք։
Հարգելի Ռեբեկա, Ամանորի նախօրեին մեծ թվով հարցումների պատճառով հնարավոր է` մի քանիսն աննկատ են մնացել: Այս բաղադրատոմսում օգտագործված է առանց խմորիչի խմոր, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այս հղումով` https://www.cooks.am/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%AB-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80/
Շնորհակալություն, Շեֆ խոհարար ջան, ես էդ պահին ուզում էի շտապ պատրաստել, քանի որ շատ հավանեցի, դրա համար մի քիչ լափառոշ գրեցի, ներող կլինեք։
Խնդրեմ, սիրելի Ռեբեկա։ Միշտ պատրաստ ենք օգնել և շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից։ 🙂