

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Պանրով ու խոզապուխտով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով, խոզապուխտն ու կանաչ սոխը մանր կտրատում և խառնում ենք։
- Ալյուրը խառնում ենք մյուս չոր բաղադրիչների հետ (աղացած սև պղպեղ, աղ, շաքարավազ, փխրեցուցիչ), ապա լցնում ենք բլենդերի մեջ և ավելացնում խորանարդաձև կտրատած կարագը։ Խառնում ենք այնքան, մինչև ստանանք խոշոր փշուրներ։
- Ավելացնում ենք ձուն ու թթվասերը և խառնում ենք։
- Խմորն ու միջուկի 3/4 մասը խառնում ենք։
- Ստացված զանգվածից փորձում ենք ստանալ խմորագունդ, որը դնում ենք ալրապատ սեղանին ու փորձում բացել՝ ստանալով 3-3,5 սմ հաստությամբ խմորաշերտ։ Այնուհետև բաժանում ենք 12 հավասար մասերի։
- Վրան լցնում ենք մնացած միջուկը ու թեթև սեղմում ենք։
- Կարկանդակը թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Մատուցում ենք տաք կամ ամբողջովին սառը վիճակում։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: