- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 14 minutes
Պանրով և ձվով խորտիկ
Բաղադրիչներ
- ալյուր - 130 գր
- շաքարավազ - 1/2 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կարագ - 30 գր
- պանիր պարմեզան - 30-40 գր
- սոխ կանաչ - 1-2 կապ
- թթվասեր - 100 գր
- ձու - 6-7 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն խաշում ենք և մաքրում։ Ձվերը կարող են ինչպես թերխաշ, այնպես էլ պինդ եփած լինեն` ըստ ճաշակի։
- Ալյուրը, շաքարավազը, աղը, փխրեցուցիչը, սառը կարագը բլենդերի մեջ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք պանիրը և նորից խառնում բլենդերի մեջ։
Չոր խառնուրդը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում կտրատված կանաչ սոխն ու թթվասերը և խառնում (երկար չենք խառնում)։
Խմորը բաժանում ենք 6-7 հավասար մասերի,այնուհետև փոքր շրջաններ ենք ձևավորում`վրայից ուղղահայաց դնում ենք ձվերը և բուլկու ձև տալիս։
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և բուլկիները տեղափոխում տապակի վրա։
- Բուլկիները թխում ենք 4 րոպե 220-230 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև կրակը ցածրացնում ենք մինչև 190-200 աստիճան և ևս 10 րոպե թխում` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Բարի ախորժակ։
Այս հրաշալի պանրով և ձվով խորտիկը կարող ենք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hetaqrqir er shnorhakalutyun baxadratomi hamar
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
Knerek inch tweaki panir vor lini klini?
Պետք է Պարմեզան պանրով պատրաստեք 🙂