- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Պաստա Բոլոնեզ սոուսով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500 գր (կամ տավարի)
- լոլիկ - 800 գր (հյութով պահածոյացված)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- նեխուր - 1 ճյուղ
- սխտոր - 1-2 պճեղ
- օրեգանո - 1 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
- Ինչպես նաև՝
- մակարոն - 300-400 գր
- պանիր պարմեզան - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու գազարը մաքրում ենք և նեխուրի հետ շատ մանր, խորանարդաձև կտրատում: Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, մեջը լցնում սոխը, գազարն ու նեխուրը: Պարբերաբար խառնելով տապակում ենք մոտ 5 րոպե՝ մինչ փափկելը:
- Ավելացնում ենք միսը, տապակում 5-10 րոպե: Տապակելիս անհրաժեշտ է միսը թիակով տրորել, որպեսզի ապագա սոուսը
համասեռ լինի:
- Հետո լցնում ենք պահածոյացված հյութով լոլիկը: Ի դեպ, կարելի է այն նախապես մաղով անցկացնել ու կորիզները հեռացնել: Իսկ եթե թարմ լոլիկ ենք օգտագործելու, ապա դրանց վրա նախապես եռման ջուր ենք լցնում, կեղևը մաքրում և խորանարդաձև կտրատում: Ավելացնում ենք մանր կտրատած սխտորը, օրեգանոն, աղ ու պղպեղ ենք ցանում ու լավ խառնում:
Շոգեխաշում ենք մարմանդ կրակի վրա, ծածկած կափարիչով, առնվազն երկու ժամ: Որքան սոուսը շատ ենք եփում, այնքան սոուսն ավելի նուրբ ու թավշյա կազմություն է ունենում: Պատրաստ լինելուց մոտ 20-30 րոպե առաջ լցնում ենք սերուցքը, խառնում և շարունակում շոգեխաշել:
- Մակարոնը եփում ենք փաթեթավորման ցուցումներին համաձայն: Պաստան լցնում ենք ափսեի մեջ, վրան լցնում սուսը և ցանում քերած պարմեզանը: Ցանկության դեպքում կարելի է ամենը խառնել ու այդպես մատուցել:
Ի դեպ, Բոլոնեզ սոուսի մեջ սերուցք կամ կաթ ավելացնելը պարտադիր չէ, սակայն դրանք մեղմում են լոլիկի թթվաշությունն ու սոուսն ավելի համեղ դարձնում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk karox enq spagettin katov epel
Բարև Ձեզ, այո, իհարկե կարող եք, այդպես նույնպես շատ համեղ է ստացվում 🙂