- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 35 minutes
Պաստա Կարբոնարա
Բաղադրիչներ
- սպագետտի - 200 գր
- սոխ - 1 գլուխ
- բեկոն - 200 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ
- ձու - 2 հատ(դեղնուց)
- պանիր պարմեզան - 30 գր
- լոլիկ չերրի - 5-6 հատ
- կանաչի - ըստ ճաշակի(չորացրած)
- աղ - 20գր
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձիթայուղ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Գլուխ սոխը երկարությամբ կտրատում ենք, բեկոնը մանր կտրում ենք, դեղնուցը`սպիտակուցից առանձնացնում, չերրի լոլիկը 2 մասի բաժանում։
- Սպագետտին մոտ 11 րոպե եփում ենք 2 լիտր աղաջրի մեջ (20 գր աղով), սպագետտին պետք է փոքր-ինչ պինդ լինի ։ Այնուհետև հանում ենք կրակից, սպագետտին լցնում քամիչի մեջ և ձիթայուղով համեմում։
- Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում` միջին ուժեղության կրակի վրա տաքացնում և կտրատած բեկոնն ու սոխը 1,5-2 րոպեի ընթացքում տապակում` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Սերուցքը լցնում ենք թավայի մեջ և 1 րոպե խառնում։
- Սպագետտին լցնում ենք սոուսի մեջ և անընդհատ խառնելով թույլ կրակի վրա 30 վայրկյան տաքացնում։
- Ավելացնում ենք չորացրած կանաչին , ապա համեմում ենք աղով և պղպեղով։
- Կրակից վերցնում ենք, ավելացնում դեղնուցները և խառնում։
- Մատուցում ենք քերած պանրի ու չերրի լոլիկի հետ։
- Բարի ախորժակ։
Եթե բեկոն չունենք, կարող ենք այն խոզապուխտով փոխարինել, իսկ չերրի լոլիկը` սովորական լոլիկով։ Պաստա կարբոնարա` իտալացիների սիրելի ուտեստը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: