- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Պավլովյան տորթ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 4 թ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շաքարի փոշի - 30 գր
- լայմ - ըստ ճաշակի
- անանաս - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցների մեջ մի պտղունց շաքարավազ ենք ավելացնում և հարում՝ արագությունն աստիճանաբար մեծացնելով: Երբ որ փքուն փրփուր է ձևավորվում, քիչ-քիչ լցնում ենք մնացած շաքարավազը: Հարելը չենք դադարեցնում այնքան ժամանակ, մինչև զանգվածը շատ կայուն դառնա: Խնամքով լցնում ենք 4 թ/գդ օսլան և խնամքով խառնում ենք, որպեսզի վերջինս հավասարաչափ տարածվի:
- Յուղաթղթի վրա 16 սմ տրամագծով շրջանակ ենք գծում, ամբողջ զանգվածը լցնում ենք յուղաթղթի վրա՝ սահմաններից դուրս չգալով:
- Թիակով կամ գդալով բեզեին անհրաժեշտ ձև ենք տալիս: Օրինակ՝ կարելի է կոնաձև բարձրացնել ու մեջտեղում փոսիկ թողնել միջուկի համար: Կարելի է նաև մի քանի շրջան գծել ու 2-3 հարթ շերտ թխել:
Թխում ենք 2 ժամ 90 աստիճան տաքացրած ջեռոցում, որպեսզի բեզեն լավ չորանա:
- Պատրաստում ենք միջուկը: 250 գր մասկարպոնեն ու 30 գր շաքարի փոշին հարիչով հարում ենք մինչև համասեռ դառնալը: Լցնում ենք մեր բեզեի մեջ և ավելացնում կտրատած անանասն ու լայմը:
Ահա և վերջ:
- Համեղ է:
Պավլովյան տորթ կարելի է պատրաստել նաև այլ մրգերով կամ հատապտուղներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: