- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Պարմեջանա սմբուկով
Բաղադրիչներ
- սմբուկ - 2 հատ
- լոլիկ - 500 գր
- լոլիկ չերրի - 5-6 հատ
- սխտոր - 3 պճեղ
- ալյուր - 1 բաժակ
- ձու - 3 հատ
- պանիր պարմեզան - 50 գր
- պանիր մոցարելլա - 300 գր
- ձիթայուղ - տապակելու համար
- ռեհան - 2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները մաքրում ենք, կիսաշրջանաձև կտրատում և 10-15 րոպե թողնում սառը ջրով կաթսայի մեջ: Ձվերը հարում ենք: Այնուհետև թաթախում ենք ալյուրի մեջ, հետո ձվի մեջ և երկու կողմից տապակում, որպեսզի ոսկեգույն կեղև գոյանա:
- Սխտորը մանրացնում ենք և 5 րոպե տապակում: Լոլիկները խորանարդաձև մանր կտրատում ենք, խառնում սխտորին ու շոգեխաշում 15 րոպե, մինչև խտանալը (կարելի է մի քիչ ջուր ավելացնել): Սոուսի մեջ աղ ու պղպեղ ենք լցնում և ավելացնում ռեհանը:
- Թխվածքի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, վրան բուսայուղ քսում, շերտ-շերտ լցնում սոուսը, սմբուկները (աղ ու պղպեղ ենք ցանում), քերած պարմեզանը, մոցարելլայի կեսը (մանր կտրատած): Շերտերը կրկնում ենք նույն հերթականությամբ և վրանզարդարում ենք կիսած չերրի լոլիկով:
- Թխում ենք 15 րոպե, ինչից հետո 15-30 րոպե թողնում ենք հանգստանա:
Սմբուկով պարմեջանան պատրաստ է, կարելի է արդեն կտրատել ու մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: