- Yield: անմիջապես
- Cook Time: 45 minutes
Պելմեններ՝ կճուճում
Բաղադրիչներ
- պելմենի - 400 գր
- անտառային չոր սունկ - 30 գր
- սոխ՝ ոչ մեծ - 1 հատ
- թթվասեր - 100 մլ
- բուսայուղ - տապակելու համար
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բաղադրիչները: Ցանկալի է մանր պելմեններ ընտրել:
- Սունկը թրջում ու թողնում ենք այդպես մի քանի ժամ կամ 10 րոպե եփում ենք եռացող ջրում:
- Պելմենները եփում ենք եռացող ջրում մինչև կիսապատրաստի վիճակ. եփում ենք մակերևույթ դուրս լողալուց հետո մոտ 1 րոպե: պելմենները տեղափոխում ենք կճուճի մեջ:
- Պատրաստում ենք սոուսը. փոքր քանակությամբ բուսայուղի մեջ տապակում ենք մանր կտրտած սոխը, ավելացնում կտրտած սունկը, թողնում տապակվի մի քիչ և վրան թթվասեր լցնում, ավելացնում կես բաժակ ջուր կամ այն արգանակից, որում պելմենները եփվել են և թողնում եռա:
- Սոուսը լցնում ենք կճուճի պելմենների վրա՝ համաչափ տարծելով: 7-10 րոպեով դնում ենք ջեռոց: Մի փոքր վարդագունելու համար կարելի է նաև գրիլը միացնել: ցանկության դեպքում կարելի է ավելացնել մանր քերած պանիր՝ ուտեստը ջեռոցից հանելուց անմիջապես հետո:
Պարզ ու արագ բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել նույնիսկ գնած կիսապատրաստի պելմեններից: Կարելի է վերցնել ցանկացած տեսակի սունկ, բայց չորացված սնկով ավելի համեղ ու բուրավետ է ստացվում: Նախատեսված է 2 հոգու համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: