- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-45 minutes
Պիրոգ կաթնաշոռով և դդումով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- թթվասեր - 2-3 ճ/գդ
- ալյուր - 400 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- Կաթնաշոռով միջուկի համար՝
- կաթնաշոռ - 600 գր
- ձու - 2 հատ
- թթվասեր - 2-3 ճ/գդ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- օսլա (крахмал) - 3 ճ/գդ
- Դդումով միջուկի համար՝
- դդում - 400 գր
- խնձոր - 1 հատ
- շաքարավազ - 4 ճ/գդ
- օսլա (крахмал) - 3 ճ/գդ
- վանիլին - ըստ ճաշակի
- դարչին - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մթերքի քանակությունը նշված է 25 սմ տրամագծով և 7 սմ բարձրությամբ ձևամանի համար: Թխված պիրոգի բարձրությունը լինում է մոտ 5-6 սմ:
Դդումը մաքրում ենք, խորանարդաձև կտրատում, վրան սառը ջուր լցնում, հասցնում եռման ու մարմանդ կրակի վրա եփում մինչև փափկելը (կարելի է եփել նաև գոլորշու վրա): Դդումը եփում ենք 10-12 րոպե, իսկ պատրաստ լինելը ստուգում ենք պատառաքաղով: - Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը 30-60 վայրկյան հարում ենք (շաքարավազը պետք է գրեթե ամբողջությամբ լուծվի): Այս խմորի համար պարտադիր չէ, որ ձվերը լավ փրփրեցնենք, ուստի կարելի է հարել ձեռքի հարիչով: Հարած ձվերին ավելացնում ենք թթվասերն ու փափկացրած կարագը և թեթևակի հարում ենք մինչև համասեռ դառնալը: Եթե կարագը լրիվ չի լուծվել, ոչինչ: Ալյուրի մի մասը խառնում ենք փխրեցուցիչի հետ, մաղում կարագով ու ձվով զանգվածին: Գդալով խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան: Մնացած ալյուրը մաղում ենք սեղանին, վրան լցնում կաթսայի մեջ եղած խմորը և փափուկ ու կպչուն խմոր հունցում: Թաղանթով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք միջուկը: Եփած դդումը լցնում ենք մաղի մեջ և թեթևակի հովացնում: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած խնձորը, շաքարավազը, դարչինն ու օսլան: Ընկղմվող բլենդերով խյուս ենք դարձնում: Կաթնաշոռը, ձվերը, շաքարավազը, օսլան, թթվասերն ու վանիլինը խառնում ենք ու խյուս դարձնում:
- Սառեցրած խմորը գնդում ենք, որպեսզի խմորի հետ աշխատելը հեշտ լինի: Սեղանի վրա ալյուր ենք ցանում, խմորը մոտ 8 մմ հաստությամբ գրտնակում: Գրտնակած խմորի տրամագիծը պետք է հավասար լինի ձևամանի տրամագծին + կողքերի բարձրությունը: Եթե գրտնակած խմորն իդեալական կլոր չէ, ոչինչ, կարելի է ձեռքով ուղղել:
Ձևամանը բուսայուղում ենք, խմորը դնում մեջը և ձևավորում կողքերը: Խմորի բոլոր հատվածները պետք է ունենան նույն հաստությունը:
Կենտրոնում շերտ-շերտ լցնում ենք դդումով ու կաթնաշոռով միջուկները:
- Ամեն մի շերտի համար բավական է 2-3 ճ/գդ: Եթե միջուկները չեն տարածվում, ապա դրանք սիլիկոնե փափուկ գդալով հարթեցնում ենք:
- Խմորի եզրերը իջեցնում ենք, որպեսզի միջուկին հավասար լինեն:
Ջեռոցը 180-190 աստիճան տաքացնում ենք, ձևամանը դնում ջեռոցի մեջ: Մոտ 10 րոպե անց ջերմաստիճանը թուլացնում ենք մինչև 170 աստիճան: Հետևում ենք, որ պիրոգը չայրվի: Այն չպետք է շատ արագ թխվի, քանի որ միջուկի մեջ օսլա կա, և ժամանակ է պետք, որպեսզի վերջինս պնդանա: Ավելի լավ է երկար թխվի՝ ցածր ջերմաստիճանում:
- Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Ջեռոցն անջատում ենք և թխվածքը ջեռոցի մեջ հովացնում: Իսկ, եթե ջերմաստիճանը բարձր է եղել, ապա պետք է ջեռոցի դուռը բացել:
- Ահա և վերջ:
Դդմով պիրոգը շատ համեղ է անանուխով սև թեյի, մասուրով ու կոճապղպեղով թեյի կամ դարչինով ու անիսոնով տաք ըմպելիքների հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: