

- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Պիրոգ «Կարամելային խնձոր»
Բաղադրիչներ
- կարագ - 125 գր
- շաքարավազ - 100 գր
- խտացրած կաթ եփված - 250 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 250 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- խնձոր - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը պատրաստելու համար կարագն ու շաքարավազը հարում ենք այնքան, մինչև ստացվի կրեմանման զանգված: Ավելացնում ենք խտացրած կաթն ու նորից հարում:
Հատ-հատ ավելացնում ենք ձվերը՝ ամեն մեկն ավելացնելուց հետո լավ հարելով, այնուհետև ավելացնում ենք աղի ու փխրեցուցիչի հետ մաղած մաղած ալյուրն ու խմոր հունցում:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և հարթեցնում: Խնձորները կեղևազրկում ենք, միջուկը հանում, խորանարդաձև կտրատում ու շարում ենք խմորի վրա:
- Վրան 1 ճ/գդ շաքարավազ ենք ցանում ու դնում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխում ենք մոտ 45 րոպե, իսկ պատրաստ լինելը ստուգում լուցկու չոփով:
Պատրաստի պիրոգը սառեցնում ենք, վրայից լցնում կարամելային սոուսը :
Կարամելային պիրոգ կարելի է պատրաստել ցանկացած ժամանակ, այն շատ հիանալի համադրվում է սուրճի ու թեյի սեղանին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kaseq karamelayin sousi baxadratoms@
Բարև Ձեզ Անահիտ ջան, ահա այստեղ կարող եք գտնել կարամելային սոուսի բաղադրատոմսը՝
http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%B8%D5%B8%D6%82%D5%BD/