- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 40 minutes
Պիրոգ հավի մսով և բրնձով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջրի մեջ 2 թ/գդ աղ ենք ավելացնում և բրինձը եփում մինչև կիսաեփ դառնալը: Ավելացնում ենք 70 գր հալեցրած կարագը, համեմունքներն ու խառնում: Գազարն ու սոխը ոչ շատ մանր կտրատում ենք, բուսաուղով տապակում մինչ ոսկեգունելը:
Հավի փափկամիսն աղաջրում խաշում ենք, խոշոր կտրատում և տապակում: Սունկը լվանում ենք, խոշոր կտրատում և աղաջրում եփում՝ եռալու պահից սկսած 3-5 րոպե: Այնուհետև քամում ենք և տապակում կտրատած սոխի հետ, մինչ ոսկեգունելը:
Պատրաստում ենք խմորը: Ձուն 1.5թ/գդ աղի հետ հարում ենք, ավելացնում ենք բուսայուղը, 2 ճ/գդ հալեցրած կարագն ու տաք ջուրը: Այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք 2,5 բաժակ մաղած ալյուրը:
Առաձգական խմոր ենք հունցում: Թխվածքի ձևամանը յուղում ենք, մեջը քունջութ և պիստակ ցանում: Խմորը բացում ենք 3-4 մմ հաստությամբ, փռում ձևամանի մեջ:
- Խմորի վրա լցնում ենք բրնձի մի մասը, վրայից՝ հավի փափկամիսը:
- Լցնում ենք բրնձի ևս մեկ շերտ, հետո տապակած բանջարեղենն ու նորից մի շերտ բրինձ: Այս ամենից հետո ավելացնում ենք սունկը:
- Սունկի վրա տարածում ենք մնացած բրինձը:
- Խմորի եզրերը վրա ենք բերում և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե թխում ենք:
- Թխելուց հետո շրջում ենք սկուտեղի վրա և տաք-տաք մատուցում:
Եթե ցանկանում եք հյուրերին հաճելիորեն զարմացնել, ապա առանց երկմտելու պատրաստե՛ք պիրոգ հավի մսով , բրնձով ու սնկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
kardaci baxadratomser@ ev shat havaneci tesder@ shat gexecik u axorjali e khetevem haykakan xoanocin ev kogtvem nra baxadratomseric karcum em shat hamex klini
Բարև Ձեզ հարգելի Լենա: Անպայման փորձեք` չեք փոշմանի 😉
Anpayman porceq shat hamex e stacvum
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂