- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 30-35 minutes
Պիրոգ սև հաղարջով
Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 բաժակ + 1,5 ճ/գդ ալյուր
- կարագ - 125 գր
- շաքարավազ - 220 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- ձու - 3 հատ
- օսլա (крахмал) - 1 թ/գդ
- հաղարջ սև - 600 գր (սառեցված)
Քայլերի հաջորդականություն
- 1,5 բաժակ ալյուրը կարագի հետ տրորում ենք մինչև մանր փշրանք ստանանք։ Լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք 100 գր շաքարավազը, 0,5 թ/գդ փխրեցուցիչը և մեկ պտղունց աղը։ Սպիտակուցները առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները դնում ենք սառնարանի մեջ, իսկ դեղնուցները ավելացնում ալյուրով ու կարագով փշրանքի մեջ։
- Ձեռքով խմոր ենք հունցում, ապա գունդ ձևավորում, ծածկում սննդային թաղանթով և 30 րոպեով դնում սառնարանը։
- Սառեցված հաղարջը լցնում ենք քամիչի վրա և վրան եռման ջուր լցնում, 10 րոպե թողնում ենք, այնուհետև անձեռոցիկով չորացնում։ Սառած սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։
- Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազը, փխրեցուցիչը, ալյուրը, օսլան և զգուշորեն խառնում ենք նաև հաղարջը։
- Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան։ Բացվող ձևամանի հատակն ու եզրերը պատում ենք կարագով։ Խմորը հանում ենք սառնարանից և ձեռքով կողքեր ձևավորելով ձևամանով մեկ տարածում։ Միջուկը լցնում ենք խմորի վրա։
- Պիրոգը թխում ենք 25-30 րոպե, ընդ որում, առաջին 15 րոպեն թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, իսկ հետո` մինչև 150 աստիճանում։ Նախքան պիրոգը կտրելը, պետք է այն հասցնել սենյակային ջերմաստիճանի։ Բարի ախորժակ։
Ի դեպ, այսպիսի պիրոգ լավ կլինի պատրաստել 23-26 սմ տրամագծով ձևամանում, որպեսզի միջուկը լավ թխվի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez, haxarj@ naxoroq petq e dnenq sarnaran@?mi harc evs,spitakucin petqe avelacnenq alyur@,pxrecucich@,naxapes shnorhakalutiun
Բարև Ձեզ: Այո, այս պաղադրատոմսի համար սառեցված հաղարջ է անհրաժեշտ:
Սպիտակուցները պետք է հարենք մինչև պինդ փրփուր ստանանք և աստիճանաբար ավելացնենք մնացած շաքարավազը, փխրեցուցիչը, ալյուրը, օսլան և հաղարջը 🙂
Shat hamex er.tesqe hianali.bayc ktreluc pshrvuma.aveli harmar e gdalov utele.da inchice? Mejn el miqich tac e exel
Մելինե ջան, հավանաբար հաղարջը շատ հյութալի է եղել կամ բեզեն բավարար չի եփվել, դրա համար էլ այդքան փխրուն զանգված է ստացվել: