

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Պիցցա «Արև»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրն ու աղը խառնում ենք: Առանձին ամանի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազն ու խմորիչը, իսկ վերջում ավելացնում կարագը: Զանգվածները միացնում ենք խմոր հունցում և գնդում: Վերջինս դնում ենք ամանի մեջ և թողնում հասունանա:
- Պատրաստում ենք միջուկը: Խոզապուխտը, լոլիկն ու սոխը մանր կտրատում ենք, ձիթապտուղները 4 մասի բաժանում, ֆետան փշրում, իսկ պանիրը՝ անցկացնում քերիչով:
Խմորը 2 հավասար մասի ենք բաժանում և 40-45 սմ տրամագծով գրտնակում: Պիցցայի դանակով այսպիսի կտրվածքներ ենք անում:
- Լցնում ենք միջուկը և աղ ու պղպեղ ցանում: Խմորի միջին մասերը վրա ենք բերում, իսկ ծայրերն եռանկյան տեսք տալիս: Թողնում ենք 10-15 րոպե:
- Պիցցայի վրա դեղնուց ենք քսում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 180 աստիճանում թխում 20 րոպե: Ահա և վերջ:
Յուրահատուկ պիցցա , որը միայն դրական էմոցիաներ կպատճառի Ձեզ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: