- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Պիցցա ՛՛Կայծակ՛՛
Բաղադրիչներ
- խմորի համար՝
- թթվասեր - 200 գր
- ալյուր - 320 գր
- փխրեցուցիչ - 15 գր
- ձու - 2 հատ
- աղ - 0,5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- խոզապուխտ - 100 գր
- սունկ շամպինիոն - 3 հատ
- պանիր - 50 գր
- լոլիկ - 1 հատ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գդ
- խմելի սունելի - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոխ - ըստ ճաշակի
- տաքդեղ - 1 հատ
- ձիթապտուղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք և թողնում, որ վերջինս մի քիչ հանգստանա: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թաց գդալի օգնությամբ շրջանաձև տարածում (ստացվում է 2 խմոր): Այնուհետև տարածում ենք լոլիկի մածուկը:
- Լցնում ենք կտրատած խոզապուխտն ու սունկը, ավելացնում ենք լոլիկները:
- Այնուհետև շարում ենք տաքդեղը, ձիթապտուղները, սոխն ու համեմունքները: Վերջում լցնում ենք քերած պանիրն ու պիցցան տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփում 15 րոպե: Դե իսկ երկրորդ պիցցան կարող եք պատրաստել Ձեր նախընտրած մթերքներով:
- Ահա և վերջ:
Պիցցա ՛՛Կայծակը՛՛ իր համով Ձեզ կտեղափոխի ամենահամեղ պիցցաների երկիր Իտալիա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ պիցցա է?