- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20-25 minutes
Պիցցա «Կապրեզե» լոլիկով
Բաղադրիչներ
- խմոր հում պիցցայի - 500 գր
- լոլիկ չերրի - 400 գր (ցանկալի է տարբեր գույների)
- պանիր մոցարելլա - 100 գր
- ձիթայուղ - 5 ճ/գդ
- ռեհան - 1փունջ
- սխտոր - 4 պճեղ
- պանիր - 50 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- քացախ - ըստ ճաշակի (բալզամիկ)
Քայլերի հաջորդականություն
- Այս պիցցայի լցոնը կապրեզե դասական աղցանի կրկնօրինակն է: Ջեռոցը 220 աստիճան տաքացնում ենք, խմորը կլոր գրտնակում և թողնում տաք տեղում: Լոլիկները կիսում ենք, շարում յուղաթուղթ փռած տապակի մեջ, վրան թեթևակի ձիթայուղ ցողում և եփում 10-12 րոպե:
- Պատրաստում ենք պիցցայի կանաչ սոուսը: Սխտորը աղի, պղպեղի ու ռեհանի տերևների կես քանակության հետ բլենդերում մանրացնում ենք: Ռեհանի ամենագեղեցիկ տերևները պահում ենք զարդարելու համար: Մանրացրած խառնուրդին ավելացնում ենք ձիթայուղը և լավ խառնում:
Ստացված սոուսը քսում ենք խմորին, վրայից շարում եփած լոլիկներն ու մոցարելլայի կիսած գնդիկները: Վրան ցանում ենք քերած պանիրն ու թխում 10-12 րոպե:
Դրանից հետո պիցցան գրիլի ռեժիմում պահում ենք 1 րոպե, որպեսզի լոլիկները կարամելանան:
- Պատրաստի պիցցան զարդարում ենք թարմ ռեհանով, վրան լցնում բալզամիկ սոուս: Վերջինս պատրաստելու համար բալզամիկ քացախը հասցնում ենք եռման ու եփում այնքան, մինչև կիսով չափ գոլորշիանա: Հովանալուց հետո սոուսը խտանում է:
- Վայելում ենք:
Ինչպես նկատեցիք, «Կապրեզե» պիցցա պատրաստելու համար այնքան էլ շատ ժամանակ ու ջանք չի պահանջվում, ուստի այն կարելի է հաճախակի պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: