- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20-25 minutes
Պիցցա ”Հավայան”
Բաղադրիչներ
- 2 պիցցայի համար նախատեսված խմորի համար՝
- ալյուր - 400 գր
- ջուր - 250 մլ (գոլ)
- բուսայուղ - 2 ճ/գդ (ցանկալի է ձիթայուղ)
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- խմորիչ - 1թ/գդ (չոր, արագ գործող)
- 1 պիցցայի միջուկի համար՝
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- օրեգանո - 1/2 թ/գդ (ըստ ցանկության)
- հավի կրծքամիս - 150 գր (կամ խոզապուխտ)
- անանաս - 120 գր (պահածոյացված)
- պանիր - 150-200 գր (ցանկալի է մոցարելլա, հոլանդական և այլն)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը։
Ամանի մեջ ենք լցնում 350 գր ալյուրը, շաքարավազը, աղը, խմորիչը, խառնում ենք։ - Աստիճանաբար գոլ ջուր ենք ավելացնում։
- Սկսում ենք խմորը ձեռքով հունցել։ Ավելացնում ենք բուսայուղն ու խառնում։
- Խմորը դնում ենք ալրապատ աշխատանքային սեղանի վրա (մնացած ալյուրն ամբողջությամբ լցնում ենք սեղանի վրա)։ Սեղանի վրա շարունակում ենք խմորը հունցել` աստիճանաբար մնացած ալյուրն ավելացնելով։ Պետք է ձեռքերին չկպչող խմոր ստանանք, բայց միևնույն ժամանակ այն պետք է փափուկ և ենթարկվող խմոր լինի։ Ալյուրի քանակությունը ընթացքում կարգավորում ենք։
- Խմորը վերադարձնում ենք ամանի մեջ, դնում տաք տեղ, որպեսզի չափերով ավելանա (կարող ենք խմորով ամանը տաք ջրով լի կաթսայի մեջ դնել)։
- Խմորը 2-3 անգամ չափերով ավելանալու է, դրա համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։
- Պատրաստում ենք միջուկը։
Հավի կրծքամիսը բզկտում ենք կամ կտրատում ենք խոզապուխտը:
- Անանասը կտրատում ենք։
- Պանիրը անցկացնում ենք մեծ քերիչով։
- Խմորը 2 մասի ենք բաժանում։ Խմորի մեկը մի քիչ հունցում ենք և շրջանաձև բարակ գրտնակում։
- Խմորը շատ առաձգական է և փափուկ, կարող է գրտնակելուց հետո փոքրանա։ Խմորը վերցնում ենք և ձեռքերով ձգում։ Եթե հմուտ եք, կարող եք խմորը օդ շպրտելով մեծացնել, ինչպես անում ենք պիցցերիաներում։
- Պետք է ստանանք 28 սմ տրամագծով 3-4 մմ հաստությամբ խմոր և այն տեղափոխենք յուղաթղթով պատված տապակի մեջ։
- Գրտնակած խմորը պատում ենք լոլիկի մածուկով։
- Վրան օրեգանո ենք ցանում։
- Շարում ենք հավի ֆիլեն կամ խոզապուխտը։
- Ավելացնում ենք անանասը։
- Վրան պանիր ենք լցնում։ Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20-25 րոպե թխում ենք։
- Թեթևակի սառեցնում ենք և անմիջապես մատուցում։
Հավայան պիցցա հարմար է մատուցել կանաչ բանջարեղենային աղցանի հետ, բայց այն կարող ենք մատուցել նաև որպես ինքնուրույն ուտեստ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Oregano – n inche? Arajin angam lseci.