- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-30 minutes
Պիցցա – ռուլետ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 300 գր
- պանիր մոցարելլա - 5-6 գնդիկ
- պանիր - 100 գր
- ձու - 1 հատ
- լոլիկի մածուկ - 100 գր
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ալյուր - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Խմորն ուղղանկյունաձև գրտնակում ենք և կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով քսում ենք լոլիկի մածուկը։
- Մոցարելլան 2 մասի ենք բաժանում և շարում լոլիկի մածուկի վրա։
- Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Սկսում ենք զգուշորեն ռուլետանման փաթաթել։
- Ռուլետ-պիցցան դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և 25 րոպեով տեղափոխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։
- Ահա և վերջ։
- Վայելում ենք։
Համեղ պիցցա – ռուլետ վայելելու ժամանակն է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: