- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1ժ 05 րոպե
Պիցցա-տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար
- ջուր - 2 բաժակ(տաք)
- ալյուր - 2-3 բաժակ
- խմորիչ - 14 գր
- աղ - 1 թ/գդ
- շաքարավազ - 1 թ/գդ
- մեղր - 1 ճ/գդ
- Միջուկի համար
- լոլիկի մածուկ - 150-200 գր
- պանիր մոցարելլա - 200-250 գր
- երշիկ - 200-250 գր(սալյամի)
Քայլերի հաջորդականություն
- Տաք ջուրն ու խմորիչը խառնում ենք իրար։ Ավելացնում ենք շաքարավազը, լավ խառնում և 5 րոպե հանգիստ թողնում։
- Լցնում ենք մաղած ալյուրը, աղն ու մեղրը և խմոր ենք հունցում։
- Խմորը 2-3 րոպե ձեռքերով հունցում ենք (եթե խմորը ձեռքերին է կպչում, ուրեմն պետք է մի քիչ ալյուր ավելացնենք)։ Խմորը դնում ենք բուսայուղով պատված ամանի մեջ։ Այնուհետև սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով դնում տաք տեղ։
- Ջեռոցը տաքացնում ենք մինչև 200 աստիճան։ Խմորի 1/4-ը թողնում ենք եզրերը ձևավորելու համար։ Մնացած խմորը բաժանում ենք 5 հավասար մասերի և յուրաքանչյուրը բարակ շերտով գրտնակում։ Ձևամանի չափով շերտերը կլոր կտրում ենք։ Տապակը պատում ենք բուսայուղով (կամ յուղաթուղթ ենք դնում) և կլոր շերտը տեղափոխում տապակի մեջ։
- Յուրաքանչյուր շերտը մոտ 3-5 րոպե թխում ենք։ Հանում ենք ջեռոցից և թողնում ենք սառչի։
- Սալյամնին բարակ կտրտում ենք։ Մոցարելլան քերում ենք։
- Մնացած խմորը ուղղանկյունաձև գրտնակում ենք։ Կախված ձևամանի չափից, խմորը 2 մասի ենք կիսում։ Ձևամանը պատում ենք բուսայուղով (կարող ենք լրացուցիչ յուղաթուղթ դնել)։ Խմորով ծածկում ենք ձևամանի եզրերը, իսկ մնացած մասերը կտրում ենք։ Ձևամանի մեջ ենք դնում առաջին շերտը
- Վրան 1-1,5 ճ/գդ լոլիկի մածուկ ենք քսում։ Այնուհետև սալյամի ենք դնում և վրան պանիր շաղ տալիս։ Այդպես հերթով բոլոր շերտերը շարում ենք` մինչև ձևամանը լցվի։ Վերջին շերտը նույնպես պատում ենք լոլիկի մածուկով, սալյամի շարում, և վրան քերած պանիր լցնում։
- Խմորի եզրերը ոլորում ենք: Եփում ենք 200 աստիճանում 25-40 րոպե ` մինչև ոսկեգույն դառնա։
- Պատրաստի պիցցան թողնում ենք սառչի, այնուհետև հանում ենք ձևամանից, կտրատում և մատուցում:
Լոլիկի մածուկի փոխարեն կարող ենք կետչուպ վերցնել, իսկ սալյամին կարող ենք փոխարինել մեկ այլ տեսակի յուղոտ երշիկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hianali e
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
HIANALI BAXADRATOMS E