- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25 minutes
Պլյուշկա կեֆիրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տաք կաթի մեջ ենք լցնում 1 ճ/գդ շաքարավազն ու չոր խմորիչը, թողնում ենք, որ խմորիչն ակտիվանա: Առանձին տարայի մեջ խառնում ենք կեֆիրը, աղը, ձվերը, մնացած շաքարավազն ու կարագը: Ավելացնում ենք մաղած ալյուրը, լուծված խմորիչը: Հունցում ենք խմորը, որը պետք է լինի փափուկ, առաձգական, փոքր-ինչ կպչուն:
Խմորը դնում ենք խորը տարայի մեջ, ծածկում թաղանթով կամ խոնավ անձեռոցիկով, դնում տաք տեղում, որ հովանա: 40 րոպե անց խմորը խառնում ենք, թողնում բարձրանա (դրա համար կպահանջվի մոտ 1 ժ 20 րոպե): Խմորը դնում ենք սեղանին, մի թեթև հունցում ու փոքրիկ գնդիկներ ձևավորում (մոտ 14 հատ): Ծածկում ենք բուսայուղ քսած թաղանթով ու 10-15 րոպե թողնում հանգստանա:
- Ամեն մի գունդը մոտ 4 մմ հաստությամբ քառակուսի գրտնակում ենք:
- Քսում ենք հալեցրած կարագը:
- Ցանում ենք շաքարավազ, շաքարավազի ու դարչնի կամ շաքարավազի ու կտրատած ընկույզի խառնուրդ և ռուլետի նման փաթաթում:
- Երկտակում ենք եզրերը, միացնում ու թեթևակի ներս մտցնում, որպեսզի պլյուշկան սրտիկի ձև ունենա:
- Սուր դանակով 2 սմ խորքից կտրում ենք այն ծայրը, որը ներս էինք մտցրել:
- Շարում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Պլյուշկաները թխվելիս բավականին մեծանում են, ուստի հարկավոր է արանքներում ահագին տեղ թողնել: Պլյուշկաների վրա քսում ենք դեղնուցի, կաթի ու շաքարավազի խառնուրդը: 30 րոպե թողնում ենք տաք տեղում, որ հասունանա (վրայի շերտը չչորանալու համար պետք է տապակը ծածկել բուսայուղ քսած թաղանթով):
- Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե, մինչև ոսկեգունելը:
- Բարի ախորժակ:
Պլյուշկա պատրաստելու այս բաղադրատոմսը փորձված է ու շատ հաջող, ուստի ամեն ինչ ճիշտ անելու դեպքում հիանալի արդյունք կունենաք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: