

- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Պնդուկով Տիրամիսու
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 500 գր
- յոգուրտ դասական - 250 գր
- շաքարավազ մանր - 100 գր
- պնդուկ - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- դարչին - 0.5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- կակաո - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք Սավոյարդին ահա այս եղանակով: Այնուհետև պատրաստում ենք սուրճ Էսպրեսոն , մեջը դարչին լցնում և թողնում հովանա:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն լավ հարում ենք, ավելացնում յոգուրտը, շաքարավազը և վանիլինը ու կրկին լավ հարում ենք: Այնուհետև լցնում ենք մանրացված պնդուկը ու խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում ձևամանի մեջ: Վրան լցնում ենք կրեմի կեսը: Այնուհետև շարում ենք թխվածքաբլիթների երկրորդ շերտը և վրան լցնում մնացած կրեմը:
Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Մատուցելիս վրան կակաո ենք ցանում և վայելում:
- Ահա և վերջ:
Տիրամիսու , որի համից չեք հագենա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: