- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Պնդուկով տորթ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 6 հատ
- պնդուկ - 160 գր
- ալյուր - 3 ճ/գդ
- ալյուր նուշի - 100 գր
- դարչին - 0,5 թ/գդ
- շաքարի փոշի - 200 գր
- Կրեմի համար՝
- վանիլին - 2 թ/գդ
- կաթ - 400 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 130 գր
- օսլա (крахмал) - 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
Քայլերի հաջորդականություն
- Յուղաթղթի վրա շրջաններ ենք գծում:
- Բլենդերում պնդուկը մանրացնում ենք:
- Ձվի սպիտակուցները հարում ենք, ավելացնում շաքարի փոշին, նուշի ալյուրը, դարչինը, պնդուկը և ալյուրը:
- Խմորները լցնում ենք շրջանակի մեջ և 30 րոպեով տեղափոխում ջեռոց:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները խառնում ենք 80 գր շաքարավազի ու վանիլինի հետ, ավելացնում օսլան ու հարում այնքան, մինչև խառնուրդը սպիտակի ու ծավալով մեծանա: Կաթը հասցնում ենք եռման ու անընդհատ հարելով բարակ շիթով լցնում խառնուրդի մեջ: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, անընդհատ խառնելով տաքացնում մինչև խտանալը:
Եփած կրեմը կափարիչով ծածկում ենք, թողնում հովանա: Այդ ընթացքում լավ սառած սերուցքը 50 գր շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի խիտ փրփուրի (շաքարավազը կարելի է ըստ ցանկության ավելացնել):
Լավ հովացած եփովի կրեմն ու հարած սերուցքը միացնում ենք իրար և զգուշորեն խառնում:
- Խմորները դնում ենք ափսեի մեջ և ծածկում կրեմով:
- Ահա և վերջ: Զարդարում ենք ըստ ցանկության:
Պատրաստեցինք պնդուկով տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: