- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 25-30 minutes
Պնդուկով տորթ կիտրոնի կրեմով
Բաղադրիչներ
- կիտրոն - 1 հատ
- օսլա (крахмал) - 4 ճ/գդ
- ձվի դեղնուց - 6 հատ
- կաթ - 500 մլ
- շաքարի փոշի - 160 գր
- պնդուկ - 160 գր
- շաքարավազ - 220 գր (60 գր շերտի համար +160 գր կրեմի համար)
- ձվի սպիտակուց - 6 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 290 մլ (250+40)
- շոկոլադ սև - 60 գր
- կոնյակ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 10:
Դակուազ. անհրաժեշտ բաղադրիչներն են։
Շաքարի փոշին աղացած պնդուկի հետ խառնում ենք։ Ձվի սպիտալուցները հարիչի միջին արագության վրա հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք, որից հետո 3 անգամով ավելացնում ենք ընկուզա-շաքարային խառնուրդը` զգուշորեն վերից վար շարժումներով թիակով խառնելով։ Խմորը լցնում ենք 38 x 38սմ չափի յուղաթղթապատ տապակի մեջ։ Այնուհետև 1 սմ հաստությամբ շերտով թիակով հավասարեցնում ենք (եթե տապակը փոքր է, ապա շերտը, հավանաբար, 1,5 սմ հաստություն կունենա)։ Թխում ենք 25-30 րոպե (կախված ջեռոցից)` մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստի շերտը կարող ենք 2 կամ 3 մասի կիսել, կամ թխվելուց անմիջապես հետո խոհարարական օղակով, դեռ տաք վիճակում, կտրել։ Կարող ենք օղակով 20 սմ-անոց 2 շերտ կտրել, իսկ մնացորդներով տորթի վերևամասը ձևավորել։
- Կրեմ. ձվի դեղնուցները 160 գր շաքարավազի, օսլայի և կաթի հետ հարում ենք մինչև համասեռ խառնուրդ ստանանք, այնուհետև ավելացնում ենք կիտրոնի կեղևը և դնում թույլ կրակի վրա։ Խառնիչով անընդհատ խառնելով եփում ենք մինչև կրեմը հարթ դառնա, այնուհետև կրակից վերցնում ենք և կիտրոնահյութ ավելացնում։ Ամբողջությամբ սառեցնում ենք։ Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք, միացնում ենք սառած կրեմի հետ և հարիչով հարում ենք։
Տորթը հավաքում ենք.
40 մլ սերուցքը տաքացնում ենք և լցնում շոկոլադի վրա, մոտ 2 րոպե թողնում ենք, խառնում` մինչև շոկոլադը լուծվի, այնուհետև սառեցնում ենք և ավելացնում կոնյակը։ Շերտերը շոկոլադապատում ենք և դնում սառցարանը, որպեսզի շոկոլադը պնդանա։ Պնդանալուց հետո սառցարանից հանում ենք։ 1-ին շերտը դնում ենք օղակի մեջ վրան ենք քսում կրեմի կեսը, այնուհետև ծածկում ենք երկրորդ շերտով` վրան լցնելով մնացած կրեմը։ Տորթի վերևամասը շերտերի փշրանքով ձևավորում ենք և դնում սառնարանը (գիշերը սառնարանում ենք թողնում)։
- Մատուցելուց առաջ տորթը օղակից հանում ենք և վրան շաքարի փոշի ցանում։ Տորթը կտրում ենք չոր, տաք, երկար և սուր դանակով։
Այսպիսով, պատրաստեցինք «Պնդուկով տորթ կիտրոնի կրեմով», որն այնքան թեթև է և համեղ, որ հյուրերը համից չեն կշտանա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: