- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Պրալինե
Պրալինեն, ընկույզի և կարամելի անուշաբույր խառնուրդ է, որը հաճախ օգտագործվում է շոկոլադների մեջ, որպես տորթերի խրթխրթան շերտ կամ ավելացվում է կրեմի մեջ։ Ամեն դեպքում, ինչ էլ պատրաստեք, պրալինեի կարամելաընկուզային հիասքանչ համն ու բույրը դուր կգա բոլորին։
Քայլերի հաջորդականություն
- Նուշը միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում մինչև 120 աստիճան տաքացնում ենք (օշարակի մեջ լցնելուց այն պետք է տաք լինի, որպեսզի օշարակը կտրուկ չսառչի)։ Ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, կաթսան դնում թույլ կրակին և խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի։
Այնուհետև, առանց խառնելու, օշարակը եփում ենք մինչև հասնի 116 աստիճանի: Տաք նուշն ավելացնում ենք օշարակի մեջ և խառնում, ինչից հետո շաքարավազը բյուրեղանում և ծածկում է նուշը։
- Շարունակում ենք եփել և խառնել այնքան, մինչև շաքարավազը լուծվի և մուգ շագանակագույն երանգ ստանա։
- Ստացված զանգվածը դնում ենք նախապես բուսայուղապատ յուղաթղթի վրա և թողնում ենք սառչի։
- Կարամելացված նուշը բլենդերի մեջ մանրացնում ենք մինչև մածուկանման զանգված ստանանք:
- Սկզբում նուշը խոշոր փշրանքի է վերածվելու, այնուհետև զարմանահրաշ կերպով մածուկ է դառնալու։
- Ստացված զանգվածը լցնում ենք կիպ փակվող կափարիչով ապակյա տարայի մեջ և պահում սենյակի ջերմաստիճանում։
Արդյունքնում ստացանք 210 գր պրալինե 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: