- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35-40 minutes
- Cook Time: 15-20 minutes
Պրոֆիտրոլներ շոկոլադե կրեմով
Բաղադրիչներ
- ջուր - 250 գր
- կարագ - 125 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- ալյուր - 160 գր
- կակաո - 20 գր
- աղ - մի պտղունց
- ձու - 5-6 հատ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 300 գր
- կարագ - 150 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 200 գր (70-75%)
- Եփովի կրեմի համար՝
- վանիլին - 2 թ/գդ
- կաթ - 400 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 130 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 220 աստիճան տաքացնում ենք: Ալյուրն ու կակաոն մաղում ենք: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ավելացնում կարագը, աղն ու շաքարավազը, հասցնում եռման: Խառնում ենք, մինչև կարագը լրիվ լուծվի:
Կրակը թուլացնում ենք, կաթսայի մեջ լցնում ալյուրի ու կակաոյի խառնուրդը, գդալով խառնում ենք այնքան, մինչև խմորը սկսի կպչել կաթսայի պատերին (1-2 րոպե): Կրակից վերցնում ենք: Խմորը լցնում ենք թասի մեջ, հարիչին հագցնում հարթ գլխադիրը և թույլ արագությամբ խառնում ենք՝ հատ-հատ ավելացնելով ձվերը: Այստեղ կարևոր է խմորի խտությունը: Հնարավոր է, որ ավելի շատ կամ քիչ ձու պահանջվի: Կարելի է վերջին՝ 6-րդ ձուն հարել բաժակի մեջ ու խմորին ավելացնել գդալ-գդալ: Խմորը պետք է կրեմանման լինի և գդալով բարձրացնելիս թեթևակի ծորա, այլ ոչ թե հոսի:
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և գդալով կամ խոհարարական պարկով խմորի գնդիկները շարում տապակի մեջ: Թխում ենք մոտ 15 րոպե և հովացնում:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները խառնում ենք 80 գր շաքարավազի ու վանիլինի հետ, ավելացնում օսլան ու հարում այնքան, մինչև խառնուրդը սպիտակի ու ծավալով մեծանա: Կաթը հասցնում ենք եռման ու անընդհատ հարելով բարակ շիթով լցնում խառնուրդի մեջ:
Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, անընդհատ խառնելով տաքացնում մինչև խտանալը: Եփած կրեմը կափարիչով ծածկում ենք և թողնում հովանա: Այդ ընթացքում լավ սառած սերուցքը 50 գր շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի խիտ փրփուրի (շաքարավազը կարելի է ըստ ցանկության ավելացնել):
Լավ հովացած եփովի կրեմն ու հարած սերուցքը միացնում ենք իրար և զգուշորեն խառնում: - Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Եփովի կրեմը ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք, լցնում հարած ու փքուն դարձած կարագը: Շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում ենք: Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի, աստիճանաբար թույլ հարելով ավելացնում կրեմային զանգվածի մեջ: Կրեմը կարելի է օգտագործել անմիջապես կամ սառնարանում 15-20 րոպե հովացնելուց հետո:
- Ջնարակի համար հալեցնում ենք շոկոլադը, հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի և անմիջապես օգտագործում:
- Հովանալուց հետո պրոֆիտրոլին լցոնում ենք կրեմով, վրայից ջնարակ լցնում: Ահա և վերջ:
- Համեղ և գեղեցիկ:
Ահա և վերջ, շոկոլադային կրեմով պրոֆիտրոլին պատրաստ է, կարելի է արդեն սուրճի պատրաստություն տեսնել: Մաղթում ենք հաճելի ժամանց 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: