- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 15 minutes
Ջեմով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք կարագը, ձվի դեղնուցը, շաքարավազը, աղը, վանիլինը, ռոմը, քերիչով անցկացված կիտրոնի կեղևն ու ալյուրը և հունցում փափուկ խմոր: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 30 րոպեով:
- Հանում ենք խմորը սառնարանից, գրտնակով բացում, ապա բաժակով կտրում ենք հավասար քանակության շրջանակներ և օղակներ:
Կտրատված շրջանակներն ու օղակները դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 10-15 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի, ապա շրջանակների վրա քսում ենք ջեմը, վրան դնում օղակները ու մատուցում մեկ բաժակ տաք շոկոլադի հետ:
Ջեմով թխվածքաբլիթների կտորները իրար միացնելու համար այստեղ օգտագործվել է ելակի ջեմ, սակայն կարելի է օգտագործել ցանկացած այլ պինդ խտությամբ ջեմ: Ցանկալի է, որ
օգտագործվող ջեմը լինի թեթևակի թթվաշ, որպեսզի թխվածքաբլիթի քաղցրության հետ հաճելի համադրություն ստեղծի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: