- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15-25 minutes
Ջեմով թխվածքներ
Բաղադրիչներ
- ալյուր - 500 գր
- կարագ - 250 գր (սառը)
- թթվասեր - 150 մլ
- ջեմ
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը մաղում ենք , ավելացնում ենք կարագի կտորները։
- Լավ մանրացնում ենք և ավելացնում ենք թթվասերը։ Համասեռ խմոր ենք հունցում։ Եթե խմորը պինդ է, կարող ենք թթվասեր ավելացնել մինչև խմորը առաձգական դառնա։
- Սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել)։
Խմորը սառնարանից հանում ենք։ Եթե այն չափազանց պինդ է մոտ 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որ տաքանա։
- 3-4 մասի ենք բաժանում։
Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում և մոտ 3 մմ հաստությամբ ուղղանկյունաձև շերտ ենք գրտնակում։ 7x7 չափի քառակուսիներ ենք կտրում և մեջտեղում ջեմ ենք դնում:
- Փաթաթում ենք գլանաձև և փոքր ինչ կորություն տալիս (կիսալուսնաձև)։ Եզրերը ամրացնում ենք։ Թխում ենք 15-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև ոսկեգույն դառնան։
- Պատրաստի թխվածքը թաթախում ենք շաքարի փոշու մեջ։
- Բարի ախորժակ։
Այսպիսի ջեմով թխվածքներ պատրաստելիս, կարևորը ոչ այնքան ջեմի տեսակն է, այլ պնդությունը, հակառակ դեպքում ջեմը թխվելու ընթացքում միջից դուրս կգա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: