- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 20 minutes
Ջեմով թխվածքներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթնաշոռ - 300 գր
- ալյուր - 300 գր
- կարագ - 250 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Միջուկի համար՝
- ջեմ - ըստ ճաշակի
- Զարդարելու համար՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- 250 գր ալյուրը խառնում ենք սառը կարագի հետ մինչև ստանանք միջին մանրության փշրանք:
- Այնուհետև աստիճանաբար այդ զանգվածի մեջ ենք լցնում կաթնաշոռը, պատառաքաղով թեթևակի հարած ձուն, աղը, վանիլինը և 50 գր ալյուրի հետ խառնած փխրեցուցիչը:
Խմորն արագ հունցում ենք, որպեսզի կարագը չհալչի: Արդյունքում ստանում ենք ձեռքերին չկպչող, բայց միևնույն ժամանակ շատ փափուկ և նուրբ համասեռ խմոր: Այն բաժանում ենք 2 մասի ծածկում սննդային թաղանթով և առնվազն 1 ժամով դնում սառնարանը:
- Խմորը բարակ գրտնակում ենք՝ ընթացքում երկու կողմից ալյուր ցանելով: Դա անում ենք, որպեսզի խմորը չպատռվի և մակերևույթին չկպչի: Սկզբում խմորը 4 մասի ենք բաժանում, այնուհետև յուրաքանչյուր բաժինը կիսում 6 մասի (շատ հարմար է կտրել պիցցայի դանակով): Այս ամենից հետո շրջանաձև գրտնակում ենք և բաժանում նեղ ու երկար հատվածների, որպեսզի թխվածքները գեղեցիկ լինեն:
- Այժմ պատրաստում ենք միջուկը: Վերցնում ենք ցանկացած տեսակի ջեմ: Այն պետք է լինի ճիշտ այնքան, որքան պատկերված է նկարում, քանի որ, եթե ջեմը շատ լցնենք, ապա վերջինս թխվածքի միջից կծորա:
- Այժմ կարևոր է թխվածքը ճիշտ ձևավորել: Սկզբում կիպ սեղմում ենք խմորը, միջուկը ֆիքսում ենք ու կոնֆետներ ձևավորում: Երբ ջեմի հատված փաթաթենք, պետք է մնացած խմորը ազատ փաթաթենք, որպեսզի թխվելու ընթացքում այն բարձրանա:
- Թխվածքները շարում ենք յուղաթղթապատ տապակի մեջ՝ իրարից որոշակի հեռավորության վրա: Թխվածքները պոչի հատվածով դեպի ներքև ենք դնում, որպեսզի թխվելուց չբացվեն: Թխում ենք 17-20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև ջեռոցից հանում ենք, թողնում ցանցի վրա, որպեսզի սառչեն:
- Պատրաստի թխվածքների վրա շաքարի փոշի ենք ցանում:
Այս չափաքանակից ստացվում է մոտ 48 հատ թխվածքներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
es txacem es txvacqic
Թխեք Մանե ջան 🙂
shat hamex er jan
shat hamex er jan
Շնորհակալություն 🙂
Isk jemi ter@ karox em krem lcnel?
Մարինե ջան, կարող եք Ձեր նախընտրած կրեմով լցոնել 🙂
Patrastelem shat lav e stacvel, shnorhakal em lav baxadratomser nerkayacnelu hamar
Շնորհակալ ենք նաև Քեզ, որ հետևում եք մեզ 🙂