- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Ջեմով մինի – բիսկվիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք շաքարավազը, ջուրը (կամ հյութը), մեղրը և բուսայուղը։ Այդ ամենը խառնում ենք և տաքացնում։ Մեկ այլ թասիկի մեջ ենք լցնում կակաոն, փխրեցուցիչը և դարչինն ու 0,5 բաժակ մաղած ալյուրը։ Խառնիչով կամ հարիչով հարում ենք շաքարով և ալյուրով զանգվածները։
- Ընկույզը բլենդերով մանրացնում ենք։
- Հարելու ընթացքում ավելացնում ենք չամիչը (ծիրանաչիր, թուզ կամ խառնուրդ), ինչպես նաև մանրացված ընկույզը։
- Խմորը լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ և 40 րոպե թխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստի բիսկվիթի վրա սիլիկոնե վրձնով` միկրոալիքային վառարանում թեթևակի տաքացրած ջեմ ենք քսում։
- Հաճելի թեյախմություն։
Այսպիսով, բիսկվիթ պատրաստելիս , չամիչի փոխարեն կարող ենք ծիրանաչիր, թուզի չիր կամ այլ չրատեսակ օգտագործել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: