- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Ջեռեփուկ պանրով
Բաղադրիչներ
- Սոուսի համար`
- լոլիկի մածուկ - 450 գր
- ջուր - 3 բաժակ
- օրեգանո - 1 թ/գդ
- ռեհան - 1 թ/գդ
- մաղադանոս - 1 թ/գդ
- պղպեղ չիլի - 4 թ/գդ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- չաման - 0,5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- սոխ - 1 պճեղ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- Ինչպես նաև`
- պանիր - 250 գր
- պանիր մոցարելլա - 250 գր
- լավաշ - 10 հատ
- ձիթապտուղ սև - ըստ ճաշակի
- սոխ կանաչ - ըստ ճաշակի
- սխտոր - 4 պճեղ
Քայլերի հաջորդականություն
- Բուսայուղը տաքացնում ենք մեծ կաթսայի մեջ, սխտորը 1 րոպե տապակում: Ավելացնում ենք սոուսի մյուս բաղադրիչները (բացի ջրից) և խառնում ենք: Հետո լցնում ենք ջուրը, խառնում ու սոուսը հասցնում եռման: Եռալուց հետո մարմանդ կրակին եփում ենք 15-60 րոպե (կախված ցանկալի թանձրությունից): Կրակից վերցնում ենք ու թողնում հովանա:
- Պանիրը և 60 մլ սոուսը լավ խառնում ենք:
- Լավաշները միկրոալիքային վառարանում տաքացնում ենք և լցոնում պանրային զանգվածով: Գլանաձև ամուր փաթաթում ենք, կարը դեպի ներքև դնում ջերմակայուն ձևամանի մեջ: Ձևամանի մեջ մի քիչ սոուս ենք լցնում:
- Ցանում ենք մոցարելլան, վրայից տարածում մանրացրած կանաչ սոխն ու ձիթապտուղները: Թխում ենք 200 աստիճանում, մոտավորապես 20 րոպե, մինչև որ վրան գոյանա պանրի ոսկեգույն կեղև:
Պանրով ջեռեփուկ կարելի է պատրաստել օրվա ցանկացած ժամին: Այն շատ համեղ է ու հարմար է թե՛ նախաճաշի, թե՛ ճաշի ու ընթրիքի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: