- Yield: Անմիջապես
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 1ժ 40 րոպե
Ռագու հավի մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 6
- Սոխը մանր կտրատում ենք։ Հավը կտորների ենք բաժանում, կարտոֆիլը խոշոր կտրատում ենք։ Թավայի մեջ ուժեղ կրակի վրա 2 ճ/գդ բուսայուղ ենք տաքացնում։ Հավը տապակում ենք մինչև բոլոր կողմերից ոսկեգույն երանգ ստանա։
- Տեղափոխում ենք ամանի մեջ։
Կաթսայի մեջ 1 ճ/գդ բուսայուղ ենք տաքացնում։ Լցնում ենք սոխն ու մոտ 4 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք` մինչև կիսաթափանցիկ դառնա։
- Ավելացնում ենք տապակած հավը, ուրցը, խոշոր կտրատած սխտորը։ Վրան ջուր կամ արգանակ ենք լցնում այնպես, որ ջուրը գրեթե ամբողջությամբ զանգվածը ծածկի։ Կրակի տակն իջեցնում ենք և փակ կափարիչով 15-20 րոպե շոգեխաշում ենք։
- Ավելացնում ենք կարտոֆիլն ու աղը, շոգեխաշում ենք մինչև կարտոֆիլը եփվի։
- Ուտեստն ամբողջությամբ պատրաստ լինելուց 5 րոպե առաջ թթվասեր ենք ավելացնում և մի քանի րոպե տաքացնում ենք։
Բարի ախորժակ։
Այսպիսով, շատ համեղ ռագու, որը կարող ենք ընդգրկել, թե ամենօրյա, և թե տոնական կերակրացանկի մեջ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: