- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 35 minutes
Ռատատույ
Բաղադրիչներ
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- սմբուկ - 2 հատ
- դդմիկ ցուկինի տեսակի - 2 հատ
- լոլիկ - 1 կգ
- սոխ - 1-2 հատ
- ձիթայուղ - 2ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խորովում, կեղևազրկում և կտրատում ենք տաքդեղը:
Կտրատում ենք սմբուկը կլոր շերտերով, վրան աղ անում և թողնում 15-20րոպե (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա լվանում ենք ջրով ու չորացնում:
- Կտրատում ենք դդմիկն ու 700գր լոլիկը կլոր շերտերով:
- Մնացած լոլիկը կեղևազրկում ենք ու մանր կտրատում:
Տապակում ենք մանր կտրատված սոխը ձիթայուղի մեջ, ավելացնում ենք մանր կտրատված լոլիկն ու տաքդեղը և տապակում ևս 5-7 րոպե:
- Տապակած բանջարեղենը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում:
- Ձևամանի մեջ լցնում ենք պատրաստի սոուսը, ապա հերթականությամբ շարում ենք կտրատված սմբուկը, դդմիկն ու լոլիկը:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք ճզմած սխտորը, աղը, ձիթայուղը, սև պղպեղը, կտրատված կանաչին և խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք շարած բանջարեղենի վրա, փակում ենք ձևամանը ֆոլգայով և դնում ջեռոցը 20 րոպեով 180 ատսիճանում, ապա հանում ենք ֆոլգան և կրկին դնում ջեռոցը 15 րոպեով 180 ատսիճանում:
Եվ մեր ուտեստը պատրաստ է:
Եթե կծվի սիրահար եք կարող եք ռատատույի մեջ կտրատել մի քանի շերտ կծու պղպեղ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: