- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40-50 minutes
Ռատատույ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկը լվանում ենք, վրան ամբողջ երկայնքով կտրվածքներ անում (օղակների առավելագույն հաստությունը պետք է լինի 1 սմ): Կտրվածքների արանքներում աղ ենք ցանում և թողնում 10-15 րոպե: Հետո լվանում ենք ու 20 րոպե թողնում սառը ջրում, որպեսզի դառնությունն անցնի:
- Այդ ընթացքում լոլիկն ու գազարը օղակաձև կտրատում ենք (գազարն ավելի բարակ ենք կտրատում):
- Սմբուկի յուրաքանչյուր կտրվածքի մեջ անպայման բուսայուղ ենք քսում (որպեսզի խորովելիս շատ չչորանա) և հերթով շարում լոլիկն ու գազարը:
- Հետո խառնում ենք պանիրը, ճզմած սխտորն ու թթվասերը, լցնում կտրվածքների արանքներն ու քսում սմբուկների վրա: Ձևամանին յուղաթուղթ ենք փռում և բուսակայուղ քսում: Վրան շարում ենք լցոնած սմբուկները և կողքերից չոփիկներով հենում ենք, որպեսզի չշրջվեն:
- Թխում ենք 40-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Վերջին 5-7 րոպեում կարելի է միացնել գրիլի ռեժիմը, որպեսզի վրան վարդագույն կեղև ձևավորվի: Պատրաստի Ռատատույը ջեռոցից հանում ենք և վրան կանաչի ցանում:
- Բարի ախորժակ:
Սա Ռատատույ պատրաստելու բավականին պարզեցված բաղադրատոմս էր: Ըստ ցանկության կարելի է այլ բանջարեղեններ ու համեմունքներ ևս ավելացնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Es patrastel ei ays chashatesak@,bayc chkaroxaca utel(isk utoxner@ shat vat ein).mijuk@ tapvel er mijic u shat thach hot er @nkel.
Բարև Ձեզ հարգելի մասնակից, տհաճ հոտը հիմնականում կարող է պանիրն առաջացնել: Հաջորդ անգամ փորձեք այլ պանրով պատրաստել:
sat hamex e
Սոնա ջան, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂